Friday, 05 06 2026
Լիբանանի բանակը վերականգնել է Դիբբին քաղաքի նկատմամբ վերահսկողությունը՝ իսրայելական ուժերի դուրսբերումից հետո
ՀՀ-ի քաղաքական ապագան պետք է որոշեն միայն ՀՀ քաղաքացիները. Պետդեպ
Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ-ի գործողություններն աշխարհում չեն տեղավորվում որևէ իրավական շրջանակի մեջ
«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործը հասել է դատարան
13:30
Իրանի օրենսդիրները դիմել են Խամենեիին ԱՄՆ հասնող միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ մշակելու հարցով. ԶԼՄ-ներ
«Փող պտի տան, 8 միլիոնի տեր եմ սարքել»․ «Ուժեղ Հայաստանի» պատասխանատուները տվել են ընտրակաշառք․ ՀԿԿ
13:10
ԱԷՄԳ-ն կշարունակի ամեն բան անել միջուկային վթարը կանխելու համար. Գրոսի
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը
12:50
ԱՄՆ-ն կալանել է Հայիթիից մեկնած նավակ՝ 240 միգրանտներով
Հունիսի 7-ին ձեր քվեն որոշում է Հայաստանի վաղվա օրը. ՍԴՀԿ
12:30
Թրամփը խոսել է «Հեզբոլլահ»-ի հետ և կանխատեսում է առաջընթաց հրադադարի հարցում
ԵԱՏՄ՝ գործընկերությո՞ւն, թե՞ քաղաքական կախվածություն
Հայերը հասկանում են, որ ԵԱՏՄ օրենսդրությանում կան բացթողումներ. Օվերչուկ
Ուկրաինական կարգավորման շուրջ Ռուսաստանի համար քաղաքական անբարենպաստ միջավայր է ստեղծվում
11:50
Ադրբեջանի արտգործնախարարը հուլիսին կայցելի Մոսկվա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանն անցնում է ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի փորձությունը. Լավրով
Անկախ նրանից, թե որ քաղաքական ուժն ինչքան ձայն կստանա, ժողովուրդն է լինելու հաղթողը․ Փաշինյան
Հայաստանը բարեխղճորեն կատարում է ԵԱՏՄ-ում իր բոլոր պարտավորությունները. Օվերչուկ
Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվեց. Հակակոռուպցիոն կոմիտե
Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել
Երևանում 2018–ից 2026 թթ․ կատարված աշխատանքները․ Փաշինյանի ու Ավինյանի հանդիպումը
Արմեն Աշոտյանին, Գագիկ Խաչատրյանին և որդուն ձերբակալել են
«Միասին կարող ենք սաղի մաման․․․»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուն ընտրակաշառք է տվել․ ՀԿԿ
Լավրովը հայտնել է, որ Վրաստանի ղեկավարությունը գիտակցում է ԵՄ անդամակցության բացասական հետևանքները
Հախուռն՝ ինչպես գետը ելման
09:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել  Մոսկվայի դեմ պատժամիջոցների և Կիևին օգնության մասին օրինագծին
Փաստերն ընդդեմ պոպուլիզմի. ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում
Այսօր մեզ փորձում են նախապատրաստել մի պատերազմի, որը անցյալում է
Դատարան է ուղարկվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ

Աբովյանում պատերազմ կլինի՞. մամուլ

Տրանսպորտի և կապի նախարարությունից երեկ հաստատել են, որ իրենք լայնածավալ ուսումնասիրություններ են սկսել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի սանիկ Արթուր Հարությունյանի (Պալաչ) դիմումի հիման վրա:

Նախարարության տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Մելքոնյանը «ՀԺ»-ին հայտնել է, որ իրենք նաև վարչապետից են հանձնարարական ստացել՝ ուսումնասիրել գործը: «Ուսումնասիրությունները շարունակվում են, մենք մի քանի տարբեր տիպի պարզաբանումներ ենք ստացել տարբեր ատյաններից և ուսումնասիրությունների ավարտից հետո նախարարությունը անպայման հանդես կգա հայտարարությամբ»,- ասել է Դավիթ Մելքոնյանը:

«Ինչպես տեղեկացրել էինք, Արթուր Հարությունյանը դիմել էր տարբեր ատյաններ, այդ թվում նաեև Սերժ Սարգսյանին, վարչապետին, տնտեսական մրցակցության հանձնաժողովին` պահանջելով պարզել, թե ինչու է Ծառուկյանը միայն իր ընկերության մրցույթով շահած երթուղիների գծերին զուգահեռ բարեգործական երթուղի բացել, այլ ոչ` իր փեսայի և մյուս մերձավորների: Սնանկացման եզրին կանգնած Արթուր Հարությունյանի «Քինգ դե լյուքս» ընկերության վարորդները, որ նախորդ շաբաթ սկսած անժամկետ գործադուլը դադարեցրել էին, սպառնում էին, որ երեկ պետք է փակեին Աբովյան-Երևան մայրուղին: Ճանապարհը, սակայն, երեկ չփակվեց. «Քինգ դե լյուքսում» սպասում են պատկան մարմինների պատասխանին: Բայց մինչ վարորդները սպասում են, Ծառուկյանը երեկվանից բարեգործական ավտոբուսներ է ներմուծել նաև իր սանիկի Չարենցավան-Երևան մրցույթով շահած երթուղի:

Իսկ Պալաչը շարունակում է Հայաստանից տարհանել իր մերձավորներին, ինչը երեկ հաստատվեց նաև պաշտոնապես»:

«ՀԺ»-ի հարցերին պատասխանել Է «Քինգ դե լյուքսի» տնօրեն Արթուր Դալլաքյանը:

-Պարոն Դալլաքյան, նախատեսված էր, որ այսօր գործադուլը վերսկսվելու է, և վարորդները փակելու են մայրուղին, ինչ-որ բան է փոխվե՞լ:

-Ես արգելեցի, որ դուրս գան գործադուլի: Վարձատրեցի, վառելիք տվեցի, որ աշխատեն: Իրենց մտադրությունը` ճանապարհ փակել, նշանակում է` պարալիզացնել ամբողջ ճանապարհը, բայց մարդ ես, կարող է շտապօգնություն աշխատի և այլն, նման տիպի ակցիա ես թույլ չեմ տա:

-Իսկ գործադո՞ւլը:

-Գործադուլը կանեն, բայց ճանապարհ փակելը ես կարգելեմ:

-Ե՞րբ են պատրաստվում գործադուլ անել:

-Առաջիկա օրերին երևի՝ դժվար, որովհետև ես իմ հաշվին մի շաբաթվա աշխատավարձ ու վառելիք եմ տրամադրել, մինչև հասկանամ` ինչ է կատարվում պետական մարմիններում:

-Ասում են, Չարենցավանի գծի վրա էլ են նոր բարեգործական ավտոբուսներ հայտնվել, այդպե՞ս է:

-Այսօր 6-7 հատ ավելացրել է, էլի:

-Իսկ ի՞նչ եք անելու:

-Չգիտեմ, հիմա այն վիճակն է, որ համարյա փակվում են երթուղիները, արդեն ոչ մի մարդ չի նստում մեր ավտոբուսները:

-Պաշտոնական պատասխան ոչ մի կառույցից դեռ չե՞ք ստացել:

-Դեռ չկա, ես ուղղակի չեմ հասկանում, թե ինչու: Երևի երկուշաբթի ստանամ, ի վերջո, սա երկար չի կարող ձգվի, պետական նշանակություն ունեցող երթուղիները փակվեն, ու անօրինական երթուղիները աշխատե՞ն: Դա նորմալ երևո՞ւյթ է, նորմալ երևույթ չէ:

-Արթուր Հարությունյանի հետ խոսե՞լ եք, ի՞նչ է ասում:

-Դեռ չէ, կապ չկա նրա հետ, դեռ չի վերադարձել:

-Մենք տեղեկություններ ունենք, որ դրսի հեղինակություններին է դիմել այդ հարցերը լուծելու համար:

-Ես չեմ ուզենա այդ հարցին պատասխանել, թե ինքը ինչ է մտածում կամ ինչ է որոշել, բայց այսօր կոնկրետ գործի վերաբերյալ որոշումն այսպիսին է, որ եթե այսպես շարունակվում է, երթուղիներն արդեն ավտոմատ կկանգնեն: Կստացվի, որ 40 տարվա ՊԱԶ-երը կարողացան 2-3 տարեկան ավտոբուսներին շուկայից դուրս հանել:

-Խոսակցություններ կան, թե Ծառուկյանն ասել է, որ ոչնչացնելու է Պալաչին:

-(Ծիծաղում է): Ո՞նց կարան ոչնչացնեն: Ես կասեմ՝ բիզնեսն է ոչնչացնում, բայց մարդը հո խաղալիք չի՞, որ ոչնչացնի: Ես չգիտեմ՝ ոնց կլինի, բայց բոլորս գիտենք՝ ամեն մարդ իր սխալների համար մի օր պատասխան տալիս է տալիս:

-Ճի՞շտ է, որ Արթուր Հարությռնյանը, բացի իր ընտանիքից, մյուս մերձավորներին էլ է երկրից հանել:

-Կա նման բան: Մերձավորների ընտանիքներին են դուրս հանել:

-Ի՞նչ է դա նշանակում:

-Ես չեմ պատասխանի դրան: Մի մարդ մի քայլ է անում, մի մարդ մտածում է՝ իր հաջորդ քայլը ոնց անի: Բայց մենք դեռ մինչև հիմա հուսով ենք, որ պետությունում ի վերջո այս ամեն ինչին վերջ կտրվի, չի կարող այս ամենը երկար շարունակվի: Ինքը վտանգավոր կդառնա: Բայց մենք այսօր դիմել ենք պետական մարմիններին, մենք այսօր հավատում ենք դեռ, որ մեր հարցը լուծում կստանա:

-Իսկ եթե չստանա՞:

-Դե, արդեն Աստված գիտի՝ ինչ տեղի կունենա:

-Ի՞նչ կարող է տեղի ունենալ:

-Ես չեմ կարող ասել՝ ինչ տեղի կունենա: Ամեն մարդ պիտի հասկանա, որ չի կարելի մեկ ուրիշի հաշվին ինչ-որ լավ բաներ անել, բարի գործեր անել:

-Մեր տեղեկություններով` ձեր վարորդները հիմա էլ որոշել են, որ երկուշաբթի են գործադուլ սկսելու:

-Այո, կար նման նպատակ, բայց երեկ երեկոյան այդ ամենը ես կանգնեցրել եմ, որովհետև ես վստահ եմ, որ պետք է ուշ թե շուտ հարցի լուծում լինի:

Տրանսպորտի և կապի նախարարության տրանսպորտի վարչության պետը երեկ կարծիք հայտնեց, որ գործադուլ չի լինի. «Մենք աշխատում ենք երկու կողմի հետ էլ, հասկանում ենք շատ լավ խնդիրը և անպայման կփորձենք ճիշտ, արդյունավետ լուծում առաջարկել»: Հարցին՝ ե՞րբ կավարտվեն ուսումնասիրությունները, նա պատասխանեց. «Չեմ կարող ասել, դրանք շատ ծավալուն են»»,- հավելում է «ՀԺ»-ն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում