Այս տարվա առաջին 6 ամիսներին բոլոր տեսակի տրանսպորտներով Հայաստան է ժամանել 822 հզ. 149 մարդ, մեկնել՝ 896 հզ. 23 մարդ:
2012թ. հունվար-հունիս ամիսներին միջազգային ուղևորահոսքերի բացասական մնացորդը (հանրապետությունից մեկնածների թվի գերազանցումը հանրապետություն ժամանածների թվին) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 6.6 հազարով կամ 9.8%-ով և կազմել -73.9 հազար մարդ:
Հունիսին արձանագրվել է միջազգային ուղևորահոսքերի դրական մնացորդ՝ 4.3 հազար մարդ նախորդ տարվա հունիսի 2 հազարի դիմաց:
Միգրացիոն պետական գործակալության հրապարակած տվյալների համաձայն՝ 2012թ. հունվար-հունիս ամիսներին ուղևորահոսքերի ընդհանուր ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 142.1 հազար մարդով կամ 9.0%-ով: Օդային տրանսպորտով սահմանը հատած ուղևորների տեսակարար կշիռը ուղևորափոխադրումների ընդհանուր ծավալում կազմել է 45.4%:









































