Thursday, 04 06 2026
14:30
Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո
14:20
«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից
14:10
Իսրայելն ու Լիբանանը համաձայնել են թարմացնել հրադադարը և «պիլոտային» անվտանգության գոտիներ ստեղծել
Ռեկորդային զբոսաշրջային հոսք՝ հունվար–մայիս ամիսներին
13:50
ԱՄՆ-ն հայտարարել է թմրավաճառների նավին հարված հասցնելու մասին
Նիժնի Տաբռի բնակիչը պատերազմի ժամանակ հեռվից հայրենասիրական կենացներ է խմելու․ Ռուբինյան
Հայկական մթերքի սահմանափակումները պայմանավորված են ֆիտոսանիտարական նորմերով. Գալուզին
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի շուրջ 131 միլիոն դրամ. Դատախազության հայցը բավարարվել է
13:10
ԵՄ անդամ բոլոր երկրները համաձայնել են սկսել անդամակցության բանակցությունների առաջին փուլը. Ուկրաինայի վարչապետ
«Ուժեղ տղերքը» ադրբեջանական երաժշտության տակ պատռում էին Հայաստանի քարտեզը. Բաբաջանյան
Արդյո՞ք մենք գումար ենք տալու նրանց, ովքեր կարող են վաղը մեր դեմ կռվել. Օվերչուկը՝ Հայաստանի մասին
ՀՀ-ն ու ԱՄՆ-ը նպատակ ունեն սեղմ ժամկետում ապահովել տեղում TRIPP-ի իրագործումը. ԱԳՆ
Հացադուլը անձի իրավունքն է․ ՄԻՊ-ն անդրադարձել Արթուր Օսիպյանի գործին
12:30
Թրամփն «աղբ» է անվանել CNN հեռուստաընկերությունը՝ քննադատելով դրա լրագրողին
Ընդդիմության խոսույթները ջախջահված են․ ԹՐԻՓՓ ի վերաբերյալ ՀՀ ԱՄՆ համաձայնագիրը ստորագրվել է․ վարչապետ
12:20
Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը
«Ռուդիկը էդքան մարդ վերբովկա արել ա, մալադեց»․ «Ուժեղ Հայաստան»-ում կրկին ընտրակաշառք են բաժանել․ՀԿԿ
Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ
Իսկ Պարսկաստանի պատմությունը Ավարայր չի ճանաչում
11:50
Հայաստան և Ադրբեջան հակամարտությունն ավարտվեց. Ռուբիո
Քաղաքացին ընտրելու է՝ Հայաստանը պետք է լինի «Նիժնի Տապռի» գյուղ, թե՞ Հայաստանի Հանրապետություն
Հայաստանն ու Միացյալ Նահանգները ստորագրել են TRIPP-ի վերաբերյալ համաձայնագիրը
Արտահանման շուկաների դիվերսիկացում է սպասվում․ կառավարությունն ընդունեց որոշումը
Հայկական արտադրանքի դեմ միջոցառումները նորմալ գործընթաց են. Օվերչուկ
ԵՄ ում արդեն պատրաստ են ընդունել մեր մի շարք ապրանքներ, բայց ստանդարտի հարց է առաջանալու․ Միրզոյան
Հավանություն է տրվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը
ՀՀ-ում արտադրված ցանկացած գյուղատնտեսական ապրանք արտահանվելու է՝ անկախ որևէ արհեստական խոչընդոտներից
11:10
Թրամփը հայտարարել է, որ գոհ է Իրանի հետ բանակցությունների ընթացքից
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունից օրեր առաջ զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել Մեխիկոյում

ՀԱԿ ակտիվիստների ապօրինի դատավճռով վարչախումբը Հայաստանը վերստին դասեց քաղբանտարկյալներ ունեցող երկրների շարքում. ՀԱԿ

Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ:

Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանի առաջին ատյանի դատարանը, հերթական անգամ ոտնատակ տալով ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները և կատարելով վարչախմբի հրահանգը, ազատազրկման դատապարտեց Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստներ Տիգրան Առաքելյանին, Արտակ Կարապետյանին, Դավիթ Քիրամիջյանին և Սարգիս Գևորգյանին: «Շուրջ մեկ տարի, քննելով ակնհայտ ապօրինի և շինծու մեղադրանքը, իսկ վերջում արձակելով արդարադատության հետ որևէ աղերս չունեցող դատավճիռ, ՀՀ արդարադատության համակարգը արձանագրեց հետևյալ իրողությունները.

– Վարչախումբը որևէ մտադրություն չունի հետ կանգնելու իր` քաղաքական և քաղաքացիական հակառակորդներին հետապնդելու, հալածելու, զրկանքների մատնելու ավանդական գործելաոճից, միևնույն ժամանակ գորովանքով վերաբերվելով իր հովանավորության տակ գտնվող հանցագործներին: Վկա` «Հարսնաքարի» դեպքերը, երբ նույնիսկ հրազենային մարմնական վնասվածքները կոծկվեցին, և ոչ ոք իրական պատժի ու պատասխանատվության չենթարկվեց:

– Վարչախումբը, ունակ չլինելով գործել ազատ քաղաքական մրցակցության պայմաններում, նորից դիմում է պատանդներ վերցնելու իր ողորմելի քաղաքականությանը: Ռեժիմը վախենում է շարժման և քաղաքացիական հասարակության թափ հավաքող ակտիվությունից, ինչի վառ ապացույցն էր «Հարսնաքարում» Վահե Ավետյանի դաժան սպանությանն ի պատասխան հասարակական վրդովմունքի ձևավորումը, որի ակտիվ մասնակիցներից էին նաև դատապարտված ակտիվիստներից ազատության մեջ գտնվողները:

– Վարչախումբը նպատակ է դրել առաջիկա նախագահական ընտրություններից առաջ հոգեբանական գրոհի ենթարկել ազատ, իրենց իրավունքների համար պայքարող երիտասարդներին, մյուս քաղաքացիներին, որպեսզի նրանք ձեռնպահ մնան վարչախմբի դեմ պայքարից:

– Վարչախումբը հետայսու էլ ամեն կերպ հովանավորելու է ինչպես խոշտանգումն ու բռնությունը աշխատաոճ դարձրած ոստիկաններին, այնպես էլ շինծու գործեր և մեղադրանքներ հարուցող դատախազությանն ու դրանք դակող դատարաններին:

– Դատաքննության ողջ ընթացքը ցույց տվեց, որ ապացույցների հետազոտումը, պաշտպանական կողմի ներկայացրած փաստարկները հիմնովին անտեսվում են, դատաքննությունը, որպես գործով օբյեկտիվ ճշմարտության վերհանման իրավական գործընթաց, ըստ էության, շարունակում է Հայաստանի արադարադատության համակարգում կրել ձևական բնույթ:

– Դատաքննությունը նաև ցույց տվեց, որ Դատախազությունն ու դատարանը իրար հետ մրցակցության մեջ էին մտել` թե ով ավելի եռանդով կկատարի վարչախմբի պատվերը:

Փաստ է մի բան. Կոնգրեսի երիտասարդները ապօրինի բերման են ենթարկվել ոստիկանություն, որտեղ ենթարկվել են ծեծի և խոշտանգումների (բռնությունները տեղի են ունեցել նաև դեպքի վայրում): Փաստ է նաև, որ ապօրինի բռնություն գործադրած որևէ ոստիկան մինչ օրս չի կանչվել պատասխանատվության:

Այս ապօրինի դատավճռով վարչախումբը Հայաստանը վերստին դասեց քաղբանտարկյալներ ունեցող երկրների շարքում: Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է, որ իր բոլոր կարողությունները ներդնելու է հայ հասարակության առաջ, ինչպես նաև իրավապաշտպան և Հայաստանի անդամակցած բոլոր միջազգային կառույցներում քաղբանտարկյալների գոյության փաստն արձանագրելու և վարչախմբի նկատմամբ համապատասխան վերաբերմունք ձևավորելու հարցում:

Հայաստանի ապագայով մտահոգ բոլոր քաղաքական ուժերին, քաղաքացիական խմբերին, Հայաստանի քաղաքացուն ձեռնոց է նետված: Մենք հայտարարում ենք, որ վերցնում ենք այդ ձեռնոցը և ջանք չենք խնայելու օր առաջ Սերժ Սարգսյանին և իր ավազակախմբին իշխանությունից հեռացնելու և գործած հանցանքների համար պատասխանատվության կանչելու համար: Եթե ավազակապետական համակարգի հաշվարկներով այս դատավճիռը թուլացնելու է պայքարը վարչախմբի դեմ, ապա ստիպված ենք հիասթափեցնել. այն շարունակվելու է ավելի ուժգին թափով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում