ՄԱԿ ԱԽ բանաձև է ընդունել, որը 30 օրով երկարաձգում է Սիրիայում բռնությունը դադարեցնելուն հետևող առաքելության մանդատը: Փաստաթղթի օգտին քվեարկել են Խորհրդի բոլոր՝ 15 անդամները:
Փաստաթղթի տեքստը համաձայնեցվել է այսօր՝ առավոտյան: ԱԽ անդամներին անհրաժեշտ է եղել ավելի քան մեկ ժամ, որպեսզի միավորի Պակիստանի և Մեծ Բրիտանիայի կողմից ներկայացրած երկու ծրագերը: Առաջինը նախատեսում է Սիրիայում բռնությունը դադարեցնելու առաքելությունը 45 օրով երկարաձգել` առանց որևէ պայամանի: Այդ որոշմանը սատարել են Ռուսաստանը և Չինաստանը:
Արևմտյան ծրագիրը նախատեսում էր 30 օրով երկարաձգել առաքելության աշխատանքը, սակայն պահանջում էր որպեսզի Դամասկոսը դադարեցնի բռնությունը և բնակավայրերից դուրս բերի ծանր ռազմական տեխնիկան: Նման պայամանի կատարումը, ըստ նախագծի հեղինակների, անհրաժեշտ էր ՄԱԿ-ի դիտորդական առաքելության աշխատաքի համար:
ՄԱԿ-ի դիտորդական առաքելությունը, որի կազմի մեջ այժմ ներառված է 300 քաղաքացիական և զինվորական փորձագետ, Սիրիա էր ժամանել մայիսի վերջին:









































