Thursday, 11 06 2026
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել
Ոչ թե ինքնասպանություն է եղել, այլ՝ ամուսինները պատուհանից դուրս էին նետել
20:30
Կատարը դատապարտել է Իրանի հարձակումները Հորդանանի, Քուվեյթի և Բահրեյնի վրա
20:20
«Արարատ-Արմենիա»-ի պաշտպանը միացել է «Ալաշկերտ»-ին
Առաջիկա ժամերին հորդառատ անձրևներ կդիտվեն Հրազդան և Սևան քաղաքներում

Ո՞վ է ազատ արձակել «Ուրարտու»-ի տիրոջը 70.000 դոլարով

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով` մոտ երկու ամիս առաջ ազատ է արձակվել Երևանի «Ուրարտու» ռեստորանային համալիրի սեփականատեր Աշոտ Երիցյանը: Շրջանառվող լուրերի համաձայն` դա արժեցել է 70.000 դոլար, իսկ դրանում գործուն մասնակցություն է ունեցել ՀՀ փոխոստիկանապետ Գագիկ Համբարձումյանը:

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի 6-ին ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության կենտրոնականի քննչական բաժնի քննիչի միջնորդությամբ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Ա. Երիցյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել կալանքը, քանի որ նա կասկածվում էր անձի առևանգման մեջ:

Տարեսկզբին մամուլում հայտնված տեղեկությունների համաձայն՝ Աշոտ Երիցյանը՝ իր ընկերների հետ, հունվարի 2-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Երևանի Պարոնյան փողոցի վրա գտնվող «Մասկարադ» կարաոկե-ակումբից խաբեությամբ առևանգել էր Երևանի Շերամի 89 շենքի բնակիչ 24-ամյա Արտակ Գրիգորյանին, գցել մեքենայի բեռնախցիկը, տարել անհայտ ուղղությամբ, ապա ծեծի ենթարկել:

Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 133 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (անձին ազատությունից ապօրինի զրկելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) հատկանիշներով:

Մամուլի տեղեկություններով` պատճառը եղել է այն, որ անհայտ անձը sms է գրել մի աղջկա, ով, ըստ ամենայնի, ծանոթ է եղել «Ուրարտու» ռեստորանի տնօրենին: Հաղորդագրությունից հետո Երիցյանը գտել է հաղորդագրության հեղինակին, ծեծել է, ապա գցել մեքենայի բեռնախցիկն ու տարել անհայտ ուղղությամբ: Իսկ հաղորդագրություն ստացած աղջիկը եղել է դեռևս խորհրդային շրջանում հայտնի «մաֆիոզ Գագոյի» աղջիկը՝ Քրիստինեն, ով Պռոշյանի փողոցում՝ «Ուրարտու» ռեստորանից մոտ 50 մ հեռավորության վրա գտնվող «Մասկարադ» կարաոկեի սեփականատերն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում