FBI աշխատակիցները խուզարկություն են անցկացրել Նյու Ջերսի նահանգի մայրաքաղաքի՝ Տրենտոնի քաղաքապետարանում: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Այդ կապակցությամբ FBI-ը լրագրողներին բացատրություն չի տվել: Գերատեսչությունը միայն հայտարարել է, որ գործակալները կարգադրություն են ուեցել որոշ դեպարտամենտներում խուզարկություն անցկացնելու համար: Մասնավորապես խուզարկվել է քաղաքապետ Թոնի Մեքի գրասենյակը, որտեղից հանվել են փաստաթղթերով արկղեր:
Հուլիսի 18-ին խուզարկություններ են անցկացվել նաև քաղաքապետի և նրա եղբոր, ինչպես նաև ձեռնարկատերեր Ջոզեֆ Ջորջիանիի տանը, որը եղել է քաղաքապետի ընտրարաշավի հովանավորը:
Թե կոնկրետ ինչ հետաքննություն է վարում FBI-ը, չի նշվում: Սակայն հայտնի է, որ ավելի վաղ դեմոկրատ- քաղաքապետի հասցեին մեղադրանքներ էին հնչում՝ անտեղի վատնումների հարցով: Բացի այդ՝ հայտնի չէ, թե ինչ միջոցներով է ֆինանսավորվել Թոնի Մեքի ընտրարշավը 2010թ., երբ այդ ժամանակ նա գտնվում էր ծանր ֆինանսական դրության մեջ:









































