Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ սիրիական արմատներով լրագրող Հյուսնու Մահալլին շրջանառության մեջ է դրել Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Հաքան Ֆիդանի սպանության մասին լուրը: Այդ տեղեկատվությունն արագորեն տարածվել է արաբական լրատվական կայքերով ու սոցցանցերով:
Ըստ այդ տեղեկատվության՝ Հաքան Ֆիդանը Ստամբուլի իր տանը հայտնաբերվել է անհայտ անձանց կողմից սպանված վիճակում: Նշվում է, որ Հաքան Ֆիդանը հանդիսանում է վարչապետ Ռեջեփ Էրդողանի վստահելի անձանցից մեկը: Անգամ նշվում է, որ սպանվել է նաև Հաքան Ֆիդանի տեղակալը:
Սակայն MIT-ը հերքել է այդ տեղեկատվությունը՝ ընդգծելով, որ այդպիսի լուրերը միտումնավոր են տարածում, և որ դրանք չեն համապատասխանում իրականությանը:








































