Thursday, 18 04 2024
Արշակունյաց պողոտայում «GAZelle» բեռնատար է այրվել
Արևմուտքը սատարում է «Խաղաղության խաչմերուկին». սա շատ ավելի կարևոր է, քան խոստացված փողի չափը
Տեղումներ չեն սպասվում
Վրաստանում հանրությունը մոբիլիզացվում է. նոր թեժացումներ են սպասվում
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
Հայ-սաուդյան մերձեցման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել
Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հրապարակ»
ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Օսկանյանին սպասելիս. «Հրապարակ»
Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
Էրդողանը շտապեցնում է Պուտինին
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»

Սերոբը անչափահասին է օգտագործել, բա Սերոբի՞ն ով կամ ովքեր են օգտագործել

Մանկապղծության մեջ մեղադրվող, Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ ՓԲԸ-ի և «Մեթըլ Փրինս» կորպորացիայի սեփականատեր, ԱՄՆ քաղաքացի Սերոբ Տեր-Պողոսյանի մասին մոտ տասը տարի առաջ էլ են իմացել, երբ նա գործունեություն է ծավալել Հայաստանի հարավային հանքավայրերում:

Այդ մասին պատմել են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցին, ով օրերս այցելել էր Ախթալա` տեղում պարզելու նշյալ աղմկահարույց գործի թաց ու չոր կողմերը: Երբ Սերոբ Տեր-Պողոսյանը տեղափոխվել է Լոռու մարզ, Սյունիքի մարզի պաշտոնյաներից մեկը Լոռու մարզի պաշտոնյաներից մեկին ասել է. «Էդ այլանդակը հիմա էլ ձեզ մոտ եկա՞վ»: Սրանով ևս հավաստվում է, որ եթե նրա մանկապիղծ լինելու մասին իմացել, բայց թաքցրել են, ուրեմն ինչ-որ մեկի հովանավորությամբ է եղել, քանի որ դրանից դեռ 10 տարի անց էլ այդ մարդը շարունակել է Հայաստանում գործել: Այսինքն` ով նրան «ծնել է», նա էլ ուզում է ոչնչացնել:

Իսկ թե ինչու Սերոբի թուլության մասին հիմա հիշեցին` իր բացատրությունն ունի իրավապաշտպան Արթուր Սաքունցը` հիմնվելով Ախթալայում լսած պատմությունների վրա: Նույնիսկ շատ հնարավոր համարելով մանկապղծության փաստը` իրավապաշտպանը գտնում է, որ հիմա այդ մասին բարձրաձայնելը ինչ-որ անձանց հետ շահերի բախման արդյունք է. համենայնդեպս այն համընկել է Լոռու մարզի բնակիչ Վազգեն Խաչիկյանի` սոցծառայության ղեկավարի պաշտոնին վերջերս հրաժեշտ տալու հետ: Բայց մինչ այդ նշենք, որ ախթալեցիները հիմնականում խուսափել են այդ աղմկահարույց թեմայի շուրջ խոսել. մի մասը Սերոբ Տեր-Պողոսյանին դեռ բարեգործ է համարում և ասում, որ նրա գլխին նախանձությունից «սարքել են», մյուս մասը` «Սերոբի գլուխն ա թաղում», մի ստվար զանգված էլ զգուշավոր, բայց տողատակերով հասկացնում է, որ գործարարի առատաձեռնությունը անչափահասների նկատմամբ տարօրինակ է համարել:

Ա.Սաքունցը նախ փորձել է հանդիպել այն տղային և նրա ընտանիքին, ով այս գործով անցնում է որպես տուժող: Հասցեն գտնելուց հետո դուռը բացած դժգոհ դեմքով մի տիկին ասել է, որ իրավապաշտպանին ասելու բան չունի և խնդրել է` չանհանգստացնել իրեն: Մյուս տղան, ով տեսանկարահանել է Սերոբ Տեր-Պողոսյանի «սեռական ոտնձգությունը», արմատներով վրացի է, և այցելության պահին նրա կացարանի` տնակի դուռը բացող չի եղել:

Հանդիպել են նաև Սերոբ Տեր-Պողոսյանի հովանավորած ֆուտբոլի թիմի մարզիչին. պարզվել է, որ ֆուտբոլի թիմը գործում է, պարզապես հասունացած սերունդը հրաժեշտ է տվել ակումբին, և այժմ պատանիներն են համալրել թիմը: Պարզվել է, որ բարեգործը նաև շախմատի ակումբ, երաժշտական դպրոց, թենիսի խումբ է ֆինանսավորում: «Գեղամիջում» հավաքվածներն ասել են, որ Սերոբ Տեր-Պողոսյանը հատկապես անչափահաս տղա ունեցող աղքատ ընտանիքներին է օգնել:

Սաքունցը հանդիպել է Ախթալայի դպրոցներից մեկում աշխատող մի ուսուցչուհու, ով ևս անչափահաս տղա ունի, և նրա շուրջ ևս սեռական ոտնձգության մասին խոսակցություններ են պտտվել: «Էդ կինն ասաց, որ էդ մարդը նորմալ մարդ է, օգնություններ է տալիս, բայց հետո ավելացրեց. ես միշտ մտածել եմ, որ նման հետևանքներ կունենա: Ասում ա` երեխեքը գնում էին` Սերոբ պապի, փող ա պետք, ենթադրենք, շոր չունեմ: Ինչքա՞ն ա պետք տղա ջան: 80 հազար: Տալիս ա: Մյուսը գնում ա, թե` Սերոբ պապի, էս ինչ տեղը պարտքեր ա կուտակվել: Հարցնում ա` ինչքա՞ն ա պետք, ասում ա` 100 հազար, նորից տալիս ա: Դուրս ա գալիս` էս երեխեքը երես էին առնում», – տիկնոջ պատմածն է փոխանցում իրավապաշտպանը, և մեր ուշադրությունը հրավիրում այն հանգամանքի վրա, որ երեխաներն առանց ծնողների են գնացել Սերոբից փող ուզելու, և փողերն էլ երեխեքի ձեռքին են եղել: Ավելին, ծնողներ են եղել, որ սովորել ու հենց իրենք են հոնգուր-հոնգուր լացելով իրենց երեխաներին Սերոբ պապի մոտ ուղարկել: «Ու ես` որպես ուսուցիչ, ինչ-որ մի տեղ մտածում էի, որ դա վատ հետևանքների կարող է բերել, իսկ թե ինչով դա կարտահայտվեր` ոչ ոք չգիտեր», – պատմել է ուսուցչուհին, բայց ասել, որ մանկապղծության մեղադրանքին չի հավատում, իսկ եթե տեսանյութ կա, թող ապացուցեն ու դատեն: Այդ կնոջ անչափահաս տղան էլ իրավապաշտպանին պատմել է, որ երբ կաթոլիկ եկեղեցու միությունը իրենց համար ամառային հանգիստ է կազմակերպել Ծաղկաձորում, այնտեղ տանելու տրանսպորտի հարցը Սերոբ պապիկն է լուծել, բայց ինքը չի եկել իրենց հետ:

Սերոբի հիմնարկի ու տան աշխատողներից մեկը ասել է, որ չի հավատում նրա մանկապղծության մեղադրանքին, քանի որ նման բան չի նկատել կամ զգացել: Եվ բացի դա, նա չի պատկերացնում, թե մինչև ծնկները հասնող գրիժա ունեցող 70-ամյա Սերոբը ինչպես կարող էր սեքսուալ բնույթի գործողություններ անել: Իրավապաշտպանը բացատրել է, որ տարբեր ձևեր կան ու անցել Վազգեն Խաչիկյանի վարկածը լսելուն, քանի որ գեղամեջ հավաքվածները խոսակցությունների մեջ ասել էին, որ այդ ամենը վերևից է գալիս: Տարբեր զրույցներից պարզվել է, որ սկզբում գործարարն ու Վազգեն Խաչիկյանը շատ լավ հարաբերությունների մեջ են եղել, Ալավերդու քաղաքապետի ընտրությունների ժամանակ միասին դուրս են մղել թեկնածուներից մեկին, որպեսզի կանաչ ճանապարհ բացեն Վազգեն Խաչիկյանի եղբոր համար, ով այժմ Ալավերդու քաղաքապետն է: Հիմա, երբ այդ հարցը լուծված է, Խաչիկյանների ու Սերոբի ջրերը սկսել են տարբեր հուներով հոսել: Երբ Ա.Սաքունցը լրագրողներից մեկի հետ հանդիպել է Վ.Խաչիկյանին` պարզելու, թե նա ինչ գիտի այս գործից, վերջինս զարմացել է, թե` դու էլ ե՞ս պաշտպանում Սերոբին… «Ասացի` ես Սերոբին չեմ պաշտպանում, ուզում եմ ճշմարտությունը իմանալ», – նշել է իրավապաշտպանը և լսել Վազգեն Խաչիկյանի պատմածը:

Իրավապաշտպանն այդ խոսակցությունն այսպես փոխանցեց. «Ես էդ մարդուն հովանավորել եմ (Վազգենը` Սերոբին), ես եմ ծանոթացրել վարչապետի հետ, ես եմ ծանոթացրել պրեզիդենտի հետ, ես եմ, կոպիտ ասած, «պռախոդ» տվել: Էս մարդը այլանդակի մեկն ա… Քցենք 400.000 գալիս էին բնապահպանության նախարարությունից տուգանք ուզելու, ես զանգել եմ… որ էդ 400.000 պարտք չի: Ջրի հարցով…»: Զրուցակցիս մեկնաբանությամբ, Սերոբը որոշակի արտոնյալ վիճակում է եղել, ժամանակի ընթացքում ձեռք է բերել ամբողջ ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը, բայց ոչ միայն ինքը, այլ նաև եղբայրը, կինը ու ընտանիքից էլի մարդիկ: «Ասում ա (Վ.Խաչիկյանը)` սա քցիպ մարդ ա, ինքը վատ մարդ ա, ընկերություն չի անում, ու մեկ միլիոնով առել ա Արամյանների հայտնի դաչան` 25 հեկտար տարածքով»,- պատմել է Խաչիկյանը: Ինչ վերաբերում է սեռական ոտնձգության մեղադրանքի համար հիմք ծառայած տեսանյութին, Վ.Խաչիկյանն ասել է, որ նման 2 տեսանյութ կա` մեկը 19 վայրկյան, մյուսը` 38, որոնց կրկնօրինակները 6-7 տեղ եղել են, որոնցով Սերոբին պարբերաբար շանտաժի են ենթարկել, և ապա հայտնվել են ազգային անվտանգության ձեռքում:

Բա ինչո՞ւ հիմա բացվեց այդ ամենը. Սաքունցի եզրահանգումն այսպիսին է. «Ես ընդամենը մի բան կարող եմ ասել. ե՞րբ են Խաչիկյանին ազատել աշխատանքից, և երբ է նա անգործ մնացել: Հիմա երևի թե եկել է իր «դոլյան» ուզելու` ժամանակին «պռախոդ տալու» դիմաց, և արդեն հարց է ծագել: Էս էպիզոդը շատ կարևոր է… Դե արդեն գզվռտոց է: Սա, դե, հարկերը չի վճարել, աշխատավարձերի պարտքեր է ունեցել… Դուրս է գալիս` տնտեսական մասով կպնելը մի քիչ պրոբլեմատիկ է. հարց կառաջանա` բա ո՞նց է եղել, որ չես վճարել, նախորդ չվճարածների դեպքում էլ քայլ չեք կատարել, նոր հիշեցի՞ք, որ պետք է օրինական աշխատի: Պետք է բացահայտվի, որ Վազգեն Խաչիկյանն է հովանավորել: Ընդ որում, հետաքրքիրն ինչն է` ուրիշ պատմություն եմ զուգահեռ ներկայացնում. մեկը կար, որ պատմում էր` Խաչիկյանը ասում էր Սերոբին` «մի 100.000 դոլար կտաս` կգնամ կխոսամ տղերքի հետ, որ չգան»: 100.000 դոլարից հետո տղերքը գնում ստուգում են, նախնական ակտ են գրում: Հետո երկրորդ անգամ են գալիս` երկու ամիս հետո ու տուգանքը գրում: Սա ասում է` բա ես 100.000 դոլար եմ տվել Խաչիկյանին, սրանք էլ, թե` պապի ջան, մենք կասկածում ենք, որ տվել ես, էդ փողը մեզ չի հասել: Առաջին կոնֆլիկտներից մեկը»:

Նշվել է, որ մոտ 20 երեխայի նկատմամբ ինչ-ինչ ոտնձգություններ եղել են: Ի՞նչ է դրա դիմաց տվել Սերոբը: Ըստ Վազգեն Խաչիկյանի պատմածի` երեխաներից մեկին, օրինակ, կարող էր տանել, պահել Ծաղկաձորում, ու մի «Մերսեդես» մեքենա առնել: Աղքատ ընտանիք է, աշխատավարձ չկա, այդ ընտանիքը որտեղի՞ց պետք է «Մերսեդես» գնի: Լավ, սա` մեկ: Հետո Սաքունցը փոխանցում է Վ.Խաչիկյանի մյուս փաստարկը. «Անչափահաս երեխաներ են ամուսնացել` 14 տարեկան աղջիկը 16 տարեկան տղայի հետ… Իր (Խաչիկյանի) պատմածով` էդ 16 տարեկանն իբր եղել է Սերոբի զուգընկերը: Էդ աղջիկը գնացել է ծննդատուն` հարց է ծագել, չէ՞, թե այս անչափահաս երեխան ո՞նց է հղիացել: Սերոբն իբր զանգում է ոստիկանություն, որ կարճ ասած` էդ գործի վրա ուշադրություն չդարձնեք, որովհետև ինքը էդ երեխեքի հարսանիքի քավորն է: Քավորի էլ երկու տարբերակ կա` կա ուղղակի քավոր ես կանգնում կամ փող ես տալիս, որ հարսանիք անեն: Այսինքն` էն թացն ու չորը խառնված լինելու պահն է. հիմա երևի քավոր է եղել այն իմաստով, որ փողն է տվել, որը հավանական է, իսկ բուն հարսանիքի քավոր կանգնելը` դա էլ այլ տարբերակ է: Բայց ինքը կարող էր հավատալ երեխեքին, փող տար. հո չէ՞ր ասի` ծննդականներդ ցույց տվեք, նոր որոշեմ… Հիմա, եթե նայում ես այս իրավիճակին` Տեր-Պողոսյանը կարող էր, ասենք թե, այդ ձևով խառնված լինել մանկապղծության մեջ, բայց եթե ավելի լայն ես նայում, էդ մանկապղծության գործոնի մասին ավելի շուտ են իմացել, բայց նոր են սկսում գործի գցել: Նպատակը ո՞րն է` սեփականության խնդիրը լուծելը: Այսինքն` տիպիկ Խոդորկովսկու (ռուս գործարար) գործն է, ուղղակի քաղաքական նպատակներից ելնելով Խոդորկովսկու գործը շուտ են արել, հետո նոր բերդում որպեսզի պատժաչափ ավելացնեն` սեքսուալ բռնության հոդվածը դրեցին… Կատաստրոֆիկ վիճակ է… Ու ոչ մեկին չի հետաքրքրում էս ժողովրդի ճակատագիրը, ու արդարացնելու բան չի… Տղա են` կգնան բանակ, ընդեղ կհարցնեն` դուք էդ Սերոբի «կլիենտներից եք…»: Ժողովուրդն ասում ա` մտահոգված ենք, բայց ի՞նչ կարաս անես»:

Իրավապաշտպանը հանդիպել է նաև տեղի դպրոցներից մեկի տնօրենին` Լեռնիկ Ճիճիլյանին. վերջինս իր դպրոցի երեխաներից որևէ մեկի մոտ չէր տեսել վարքագծի փոփոխություն, այս գործով ասելու բան չի ունեցել, իսկ Սերոբ Տեր-Պողոսյանի մասին` որպես բարեգործի, այսպես է արտահայտվել. «Ամեն տարվա սկզբից 5-11-րդ դասարանների բոլոր երեխաների դասագրքերի փողը` մոտ 400.000 դրամ փոխանցել է գրքերի ֆոնդին… Դե դա ասում է` ինձ (տնօրենին) ոչ տաք էր, ոչ սառը. իմ դպրոցում տենց պրոբլեմ չի եղել, ես մշտապես գրքերի ֆոնդի համար էդ փողը հավաքել եմ…»: Տնօրենն ասել է իրավապաշտպանին, որ Սերոբ Տեր-Պողոսյանին ինքը երբևէ չի դիմել օգնության համար և չի ցանկացել նրա հետ գործ ունենալ: Ինչ վերաբերում է գրքերի գումարին, ապա նրա ուղարկած մարդը եկել է դպրոց, հաշվեհամարը իմացել գնացել է, և այդ հաշվեհամարով էլ գումար է փոխանցվել: Իսկ հարցին, թե ինչո՞ւ չի ուզում գործ ունենա պարոն Սերոբի հետ` տնօրենը պատասխանել է, թե չի ուզում, որ դպրոցը դառնա «բարդակ». «Ես պարբերաբար իմ դպրոց եմ հրավիրում անչափահասների տեսուչին, որ իմ երեխեքի հետ դաստիարակչական աշխատանքներ կատարվի, հանցագործությամբ, գողությամբ, թմրամիջոցներով չզբաղվեն և այլն… Դա դուր չէր գալիս պարոն Սերոբին. ասում էր` երեխեքը պետք ա ավելի ազատ լինեն», – տնօրենի խոսքերն է փոխանցում իրավապաշտպանը` նշելով, որ Սերոբը դեռևս 1991-ից է գտնվում Հայաստանում և արդեն 20 տարի ինչ-որ բարեգործական ծրագրեր է իրականացնում:

Այդուամենայնիվ, Ա.Սաքունցն այսպիսի եզրահանգման է եկել. «Այսինքն` դուրս է գալիս, որ էս մանկապղծության հոդվածը ԿԳԲ-ական հոդված է», ու թեև նա շատ հնարավոր է համարում, որ մանկապղծություն իսկապես եղել է, քանի որ տեսաժապավեններ էլ կան, այնուամենայնիվ ակնհայտ է դառնում, որ Սերոբի ունեցվածքն ակնհայտորեն ու նպատակասլացորեն ուզում են խժռել, որովհետև աշխատող հիմնարկ է: Եվ այս համատեքստում Արթուր Սաքունցը հնարավոր է համարում, որ Սերոբը պատիժը ազատազրկման ձևով չի կրի, այլ փողը կտա ու այստեղից կգնա, իսկ նրա ընտանիքի անդամները կշարունակեն շահագործել այդ ձեռնարկությունը: «Բայց ինչի՞ են այդ մանկապղծության հոդվածով մտել… Ուրեմն հաստատ ինչ-որ բաներ կա 2007-ի ընտրությունների հետ կապված` ֆինանսական ներդրումներ և այլն, որի հետ կապված եթե նա բերանը բացի… Բայց եթե մանկապղծության հոդվածը դնում են… նրան էլ ո՞վ կհավատա…
Եթե Սերոբ Տեր-Պողոսյանն իսկապես մեղավոր է մանկապղծության մեջ` պետք է պատժվի, բայց նրա սեփականության իրավունքի խնդիրը պետք է հստակ դրվի Հայաստանի Հանրապետությունում, քանի որ նրա հետ նաև համասեփականատերեր կան` կինը, եղբայրը, որոնք այդ հանցագործությունը չեն կատարել: Սա է ամբողջ տպավորությունը այս գործից: Կթվա, թե արդարացնում եմ, բայց այդպես չէ. կարևորը` տարանջատելն է»- նշում է իրավապաշտպանը` հավելելով, որ ցանկացած դեպքում իշխանությունները մեղավոր են:

Վերջում նաև հավելեմ ծանոթներիցս մեկի խոսքը. երբ Սերոբ Տեր-Պողոսյանի հաղորդմամբ, նրանից կաշառք ուզող երկու բնապահպաններին կալանավորեցին, և ծանոթս իմացավ, որ մենք գրել ենք այդ մասին, ասաց, որ մենք Սերժ Սագսյանին ենք լավություն արել, բայց եթե հաշվի առնենք, որ Սերոբը դեռ 1991-ից է Հայաստանում` ուրեմն նրա հովանավորներին նաև նախորդ իշխանության պաշտոնյաների շարքում պետք է փնտրել:

Էլմիրա Մարտիրոսյան, «Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում