France-Presse գործակալության փոխանցմամբ՝ իրանցի պատգամավոր Ջավադ Քարիմի Կոդուսին իր գործընկերների դիտարկմանն է ներկայացրել Հորմուզի նեղուցով նավարկությունը դադարեցնելու մասին օրինագիծը, որով անցնում է աշխարհում արդյունահանվող նավթի մոտ 20 տոկոսը:
Իրանցի պատգամավորը հայտարարել է, որ 290 պատգամավորներից մոտ կեսն արդեն իսկ հայտարարել են իր նախաձեռնությանն աջակցելու մասին. «Հորմուզի նեղուցը փական է ողջ աշխարհի համար, մինչդեռ այդ փականի բանալին գտնվում է Իրանի ձեռքին: Պետք է օգտվել այդ իրավիճակից»:
Իրանցի պաշտոնատար անձինք դեռ ոչ մի կերպ չեն մեկնաբանել այդ նախաձեռնությունը՝ հայտարարելով, որ այդ հարցում վերջնական որոշումն ընդունելու է Իրանի գերագույն ղեկավար ու հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին: Իրանի ԱԳՆ-ում հասկացնել են տվել, որ ներկայումս Խամենեին թերահավատորեն է մոտենում Հորմուզի նեղուցի փակման գաղափարին, սակայն նրա կարծիքը կարող է փոփոխության ենթարկվել:
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին ամբողջովին ուժի մեջ է մտել իրանական նավթի ներկրման վրա այս տարվա հունվարի 23-ին ԵՄ-ի սահմանած բեռնարգելքը:










































