Մեծ Բրիտանիայի ոստիկանական շների վրա տեղադրել են տեսախցիկներ` հանցագործներին որոնելուհամար: Ինչպես այսօր հաղորդել են բրիտանական ԶԼՄ-ները, իրավապահ առաջին ստորաբաժանումը, որը հագեցած կլինի դրանցով, Ստաֆորդշիրի դքսության ոստիկանությունն է` Անգլիայի կենտրոնականա հատվածում:
«Այդ սարքավորումները զարմանալի են` դրանք ամրանում են շան գլխին, և մենք եթերով կարող ենք ամեն ինչ տեսնել: Եթե մենք որոնում ենք վտանգավոր հանցագործի, ապա կարող ենք տեսախցիկով շանը ուղարկել շենք` նրան գտնելու համար»,- նշել են ոստիկանությունում:








































