ԵՄ գործարարության և արդյունաբերության դիրեկտորատի ղեկավար Ժորժետա Լալիսը հայտարարել է, որ Ադրբեջանը Եմ ռազմավարական գործընկերն է, և համագործակցության կարևորագույն ոլորտներից մեկը էներգետիկան է:
«Հարավային էներգետիկ միջանցքը» հնարավորություն կտա ստեղծել ենթակառուցվածքներ, որոնց միջոցով ադրբեջանական գազը կհասցվի Եվրոպա»,- Լալիսի խոսքերը փոխանցում է Trend-ը:
Այս օրերին Բաքվում հանդիպումներ են տեղի ունենում ԵՄ-ի և Ադրբեջանի միջև ստորագրված էներգետիկ համաձայնության քննարկման նպատակով: Իսկ վաղը կայանալու է համաձայնության իրականացման համար ստեղծված ենթահանձնաժողովի նիստը: