ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Ա. Հովհաննիսյանը մեկնաբանել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավարի տարածած անստորագիր նամակի կապակցությամբ:
Անանուն նամակներն ու անպատասխան արտահայտությունները ոմանց համար դարձել են հիմնական գործելաոճ: Կարծես վերադարձել են ստալինա-բերիական ժամանակները, երբ մարդկանց զրպարտելով կարելի էր կործանել:
ՀՀ ՊՆ համար չկան այս կամ այն անձանց որդիներ հասկացողություն, կան զինծառայողներ, որոնք իրենց պարտականությունը կատարում են վատ կամ բարեխղճորեն: Անանուն նամակում նշված զինծառայողը իր կյանքի զգալի մասը անցկացրել է մարտական դիրքերում:









































