Վրացական Interpressnews լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Աբխազիան մոբիլիզացնում է իր ուժերը՝ ընդդեմ վրացի դիվերսանտների: Այդ նպատակով Վրաստանին սահմանակից աբխազական Գալի շրջանում ստեղծվել է դիվերսիոն-ահաբեկչական խմբերի դեմ պայքարի հատուկ շտաբ:
Դրանում ներառվել են պետական անվտանգության ծառայության, ՆԳՆ-ի, դատախազության, մաքսային ծառայության ներկայացուցիչները: Այդ շրջանում մշտական հենքով տեղակայվել է նաև հատուկ նշանակության զորքերի կենտրոն: Դրանով իսկ աբխազական կողմը մտադիր է արձագանքել Վրաստանի հատուկ ծառայությունների գործողություններին:
Մինչև տարեվերջ Աբխազիայի ու Վրաստանի միջև գործելու է բոլոր անհրաժեշտ տեխնիկական միջոցներով հագեցած պետական սահման:









































