Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թովուզի շրջանում զոհվել է ադրբեջանական բանակի սպա Ջաֆար Իբրահիմօղլու Ջաֆարովը: Որպես նրա մահվան պատճառ է նշվում հայկական կողմից արձակված կրակոցը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության պետի տեղակալ, մայոր Թեյմուր Աբդուլաևը հաստատել է սպայի կորուստը:









































