Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ՝ Ստամբուլում գտնվող Թարաբյա նախագահական նստավայրում երեկ տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի ու վարչապետ Ռեջեփ Էրդողանի հանդիպումը:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Սիրիայի վերջին զարգացումներն ու PKK-ի դեմ պայքարը: Բացի այդ, Գյուլն ու Էրդողանը քննարկել են վերջինիս ռուսական այցի արդյունքները: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:









































