Ճապոնական մեքենաշինական Honda ընկերությունը հայտարարել է աշխարհում 321 հազար ավտոմեքենա ետ կանչելու մասին: Պատճառը դռան փականի թերությունն է:
Ավտոկոնցեռնի ներկայացուցիչները նշում են` եթե միաժամանակ սեղմվեն վարորդի կամ առջևի ուղևորի դռան բռնակներն ու ակտիվացվի դրանցից մեկի էլեկտրակողպեքը, ապա ընթացքի ժամանակ դռները հնարավոր է` ինքնաբերաբար բացվեն:
Տեխնիկական թերության պատճառով դժբախտ դեպքեր չեն գրանցվել: Այս մասին հաղորդում է Itar-Tass-ը: Խոսքը երկու մոդելի՝ crossover CR-V 2012-ի և sedan Acura ILX-ի մասին է:
Մեկ տարի առաջ Honda-ն ԱՄՆ-ում ետ է կանչել 1,5 մլն ավտոմեքենա, որպեսզի թարմացնի ավտոմատ փոխանցումատուփի ծրագրային փաթեթը: