Թուրքական Taraf թերթի փոխանցմամբ՝ թուրքական դատարանը կարճել է հայազգի քաղաքացի, «Կենդանիների կյանքի իրավունքների պահպանման միության» նախագահ Աննա Եվա Աքսոյին սպառնալու կապակցությամբ հարուցված գործը:
Ստամբուլի 10-րդ դատարանը որևէ պատիժ չի սահմանել կասկածյալ Մեհմեթ Ալի Օզարըքչայի նկատմամբ, որը մոտ 8 տարի էլեկտրոնային փոստով սպառալիքներ է հղել Եվա Աքսոյին՝ նշելով տարբեր տիպի «մահաբեր սպառնալիքներ», այդ թվում նաև «Իմ երկիրը քեզ համար նեղ կլինի»: Օզարըքչան ընդունել է, որ սպառնալիքներ պարունակող այդ նամակները գրել է ինքը:
Դատարանը վճռել է, որ եթե հետագա երեք տարիներին Օզարըքչան միտումնավոր կրկնի իր այդ արարքը, ապա նրա գործը կվերանայվի: Դատական նիստը տևել է մոտ մեկ տարի:









































