Իսպանական մամուլը տեղեկացնում է, որ հանրահայտ Emirates ընկերության հետ համագործակցության մեկնարկից հետո ակումբը պատրաստ է փոխել սեփական մարզադաշտի անվանումը:
Ակումբները հաճախակի են սեփական մարզադաշտերը վերանվանում հօգուտ իրենց հովանավորների, սակայն «Սանտիագո Բեռնաբեո» մարզադաշտի անվանումը («Արքայական ակումբի» լեգենդար նախագահի պատվին) եղել է անձեռնմխելի:
Իսպանական մամուլ փոխանցմամբ` Emirates-ը պատրաստ է «Ռեալ»-ին տարեկան վճարել լրացուցիչ 53 մլն եվրո, որպեսզի ակումբի մարզադաշտը վերանվանվի ու կոչվի Fly Emirates: «Ռեալ»-ն առաջարկում է մարզադաշտը վերանվանել Fly-Emirates-Bernabeu:










































