Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանական բանակի զինվորն ինքնասպանություն է գործել: Դեպքը գրանցվել է Բաքվի զորամասերից մեկում, ուր կախվել է 18-ամյա զինծառայող Էլֆակտ Ալիևը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաստատել է զինծառայողի կորուստը: Տարվում է հետաքննություն:










































