Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ այս տարվա հունվար-հունիս ամիսներին Ադրբեջանն արտահանել է 3,521,658,800 խորանարդ մետր բնական գազ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեն:
Այս տարվա առաջին կիսամյակին գազի արտահանումը ողջ արտահանման մեջ կազմել է 2.34 տոկոս: 2011 թվականի առաջին կիսամյակին այն կազմել է 2.61 տոկոս:
Այս տարվա հունվար-մայիս ամիսներին Ադրբեջանն արտահանել է ավելի քան 43 միլիոն դոլարի ալյումին: Նախորդ տարվա հաշվետու ժամանակաշրջանում այն կազմել է ավելի քան 41 միլիոն դոլար:








































