Microsoft ընկերությունը 500 միլիոն դոլարի չափով եռամսյակային վնասներ է կրել: Այս մասին հաղորդում է BBC-ն` հղում անելով համակարգչային հսկայի ներկայացուցիչներին: 1986 թվականից ի վեր սա առաջին նման դեպքն է:
Ընկերությունն իր կորուստները կապում է 2007 թվականին ինտերնետ-գովազդի aQuantive գործակալության անհաջող գնման հետ, որը ընկերության վրա արժեցել էր 6.3 միլիարդ դոլար: Դա դարձել է ընկերության`ինտերնետ-ոլորտում ներդրման անհաջող քաղաքականության մի մաս:
Աղբյուրի հաղորդմամբ` եթե հաշվի չառնենք անհաջող գործարքի պատճառով խոշոր կորուստները, ապա Microsoft-ի շահույթն աճել է 10 տոկոսով:








































