Thursday, 18 06 2026
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից

Փուչիկների գործով մեղադրյալը` քավության նոխա՞զ. մամուլ

«Երեկ ոստիկանությունը մանկական խանդավառությամբ հայտարարեց, որ 2012 թ. մայիսի 4-ին Երևանի Հանրապետության հրապարակում ՀՀԿ համերգ-հանրահավաքի ժամանակ շուրջ 7000 փուչիկների պայթյունի գործով վերջապես մի հոգու մեղադրանք է առաջադրվել:

Ոստիկանության հաղորդագրության մեջ նշվում է՝ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործով՝ 2012թ. հուլիսի 18- ին Սերոբ Բոզոյանին (փուչիկները լիցքավորած անձին) մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը) 2-րդ մասով (նույն արարքը, որն անզգուշությամբ վնաս է պատճաոել երկու կամ ավելի անձանց առողջությանը), որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին, նախաքննությունը շարունակվում է»,- գրում է «ՀԺ»-ն և հավելում.

«Ո՞վ Է Սերոբ Բոզոյանը, ինչ-որ կազմակերպության աշխատակի՞ց, թե՞ անհատ ձեռներեց, ոստիկանությունից չհայտնեցին, ասացին, որ պաշտոնական հաղորդագրությունում տեղ գտած տեղեկություններից բաց այլ տվյալներ դեռևս չունեն:

Երեկ երեկոյան մեր թղթակցին հաջողվեց գտնել Սերոբ Բոզոյանին: Նա չի աշխատում ինչ-որ լուրջ ծառայությունում, չի աշխատում որևէ խանութում կամ կրպակում: Նա երևանյան փողոցներից մեկի (փողոցը չենք նշում) մայթեզրին նստած՝ ոչ թե գազով, այլ բերանով փուչիկ է փչում ու վաճառում: Այս մարդու «աշխատավայրը» միանգամից տրամաբանական մի շարք հարցեր է առաջացնում: Արդյոք այս մարդը այդ վայրում կարո՞ղ էր մի քանի հազար փուչիկ փչել, ու արդյոք այդքան բա՞րդ էր նրան գտնելը, որ ոստիկանությունը միայն նախօրեին է նրան մեղադրանք աոաջադրել, արդյոք նա հայկական արդի արդարադատության համակարգում քավության հերթական նոխազը չէ՞:

Չափազանց խեղճ և վախեցած այս մարդը միանգամից հրաժարվել է պատասխանել մեր թղթակցի հարցերին: Միակ բանը, որ նա կրկնել է՝ այն է, որ ինքը հոգնել է.

«Ես չեմ ուզում խոսամ: Էս երեք ամսում հոգիս դուրս եկավ: Չեմ ուզում ոչ խոսամ, ոչ ինչ-որ բան խոսամ»: Արդյոք իսկապես ի՞նքն էր փչել փուչիկները, եթե՝ այո, ապա՝ որտե՞ղ և ինչպե՞ս, արդյոք ինքը գիտե՞ր, որ փուչիկները լիցքավորում է վտանգավոր գազով, այդ ինչպե՞ս էր ստացվել որ ՀՀԿ-ն 7000 փուչիկ էր պատվիրել հենց իր մոտ: Այս և մի շարք այլ հարցեր մնացել են անպատասխան.

«Ձեզ սպառնացե՞լ են, որ որևէ բան չասեք»,-հարցրել է «ՀԺ»-ի թղթակիցը Սերոբին:

-Ի՞նչը պետք ա սպառնան: Ինչի՞ տեր եմ, որ ինչին էլ սպառնան: Հոգնել եմ արդեն ամեն ինչից, ուզում եմ` մեռնեմ գնամ: Չգիտեմ՝ ինչ անեմ:

-Արդա՞ր է, որ ձեզ մեղադրանք են աոաջադրել:

-Էդ հետո կերևա:

-Դուք ձեզ մեղավոր համարո՞ւմ եք:

-Այ ցավդ տանեմ, ես ինձ վատ եմ զգում հիմա, չեմ ուզում խոսալ: Մեծ դժբախտություն է տեղի ունեցել: Ըտեղ դիտավորություն կա՞: Բոլորին էլ պարզ ա, որ դժբախտություն ա տեղի ունեցել: Վերևը Աստված կա, ինքը գիտի, թե ինչ ա եղել: Ես ի՞նչ կարամ անեմ: Չեք պատկերացնում, թե ինձ համար ինչ ծանր ա, ինչ դժվար ա:

-Ծանր է ու դժվար, քանի որ ձեզ մեղավո՞ր եք զգում, թե՞ ծանր է, որ ձեզ անարդարացի են մեղադրում:

-Ամեն ինչն էլ: Ամեն ինչն էլ:

-Ձեզ մեղավոր համարո՞ւմ եք այս դեպքի համար:

«ՀԺ»-ի թղթակցի այս հարցին ի պատասխան՝ նա դառը ժպտացել է ու հեռացել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում