Ջերմուկում հուլիսի 16-28-ը անցկացվում է ՖԻԴԵ-ի կանանց Գրան պրիի հերթական փուլը: Մրցաշարին մասնակցում են 12 ուժեղագույն շախմատիստուհիներ, այդ թվում` գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Մկրտչյանը:
Երրորդ տուրում Էլինա Դանիելյանն իր առաջին հաղթանակը տոնեց ընթացիկ մրցաշարում` սպիտակ խաղաքարերով առավելության հասնելով Կոներուի նկատմամբ: Լիլիթ Մկրտչյանը զիջեց Լուֆեյին:
3-րդ տուրից հետո Էլինան 1.5 միավորով կիսում է 7-8-րդ տեղերը, իսկ Լիլիթը` 0.5 միավորով 10-11-րդը:
Խուրցիձե – Ժաո Հու` 0:1
Դանիելյան – Կոներու` 1:0
Հոու Յիֆան – Յու Վենջուն` 0.5:0.5
Լուֆեյ – Մկրտչյան` 1:0
Կովալեվսկայա – Մունգունտուլ` 1:0
Ն. Կոսինցեւա – Լահնո` 1:2








































