Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն տառապում է անհայտ մաշկային հիվանդությամբ: Այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով նրա փաստաբան Սերգեյ Վլասենկոյին:
Փաստաբանի խոսքերով՝ երկու շաբաթ առաջ նրա մարմնի 50%-ի վրա ցան է առաջացել: Դրա պատճառով ստիպված են եղել դադարեցնել մեկ միջողային ճողվածքի դեմ նրա բուժումը:
Հիշեցնենք, անցյալ տարի աշնանը Տիմոշենկոն դատապարտվեց 7 տարվա ազատազրկման՝ Ռուսաստանի հետ գազի պայմանագիր կնքելու ժամանակ պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար:









































