Արցախում ժամը 17:00-ի դրությամբ նախագահի ընտրություններին մասնակցել է բնակչության 63.24 տոկոսը՝ 62 756 մարդ:
ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաղոդած տվյալների համաձայն՝ մայրաքաղաք Ստեփանակերտում ընտրություններին մասնակցել է 21 168 մարդ կամ բնակչության 57.79 տոկոսը: Ասկերանի շրջանում ընտրություններին մասնակցել է 8 377 մարդ՝ 71.95 տոկոսը, Հադրութի շրջանում՝ 6 392 մարդ՝ 73.90 տոկոսը, Մարտակերտի շրջանում՝ 8 968 մարդ՝ 67.87 տոկոսը, Մարտունու շրջանում՝ 9 899 մարդ՝ 57.60 տոկոսը, Շահումյանի շրջանում՝ 1 408 մարդ՝ 78.75 տոկոսը, Շուշիի շրջանում՝ 2 352 մարդ՝ 65.10 տոկոսը, Քաշաթաղի շրջանում՝ 3 803 մարդ՝ 62.65 տոկոսը:
Երևանում գտնվող ԼՂՀ ներկայացուցչությունում քվեարկել է 398 Արցախի քաղաքացի:
Լուսանկարը՝ PanARMENIANPhoto-ի