Thursday, 06 06 2024
17:50
Արգենտինայի կառավարությունը պատրաստվում է կրճատել ևս 50 հազար պետական ​​ծառայողի
Սահակաշվիլին դեմ է վրացի երիտասարդների կուսակցականացմանը
17:35
Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը
17:30
«Ուկրաինայի հռետորաբանությունը կարող է հանգեցնել ատոմային պատերազմի». Թրամփ
Գեղարքունիքում 19-ամյա տղան սպանել է եղբայրներից մեկին, մյուսին մարմնական վնասվածք պատճառել
17:20
Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են միմյանց հասցրած հարվածների մասին
Մեհրաբյան Online
17:15
ԱՄՆ-ն չի բացառում Վրաստանին տրամադրվող ֆինանսական օգնության վերանայումը
17:14
Ֆրանսիայում համաշխարհային ղեկավարների և վետերանների մասնակցությամբ անցկացվում են Նորմանդիայում դաշնակիցների ափհանման 80-ամյակի միջոցառումները
17:10
Անգլիայի ափերի մոտ 84 անօրինական միգրանտների տեղափոխող նավակ է շրջվել
Եվրամիությունը անում է այն, ինչ Հայաստանն է խնդրում. գնդակը այժմ ձեր դաշտում է
Մենք այստեղ ենք աջակցելու Հայաստանի դիմակայունությանը՝ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական ոլորտներում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ նախագահը ԱԳ նախարարին շնորհակալություն է հայտնել Հայաստանն անվտանգ ապագա տանելու ճանապարհը գտնելու համար
Մեկ ամսում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել պատուհանից ընկած յոթ երեխա
Պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
Սահմանապահը վիրավորում է ստացել
16:40
Վերաբացվել են OVIO-ի վերափոխված և նորացված Վաճառքի և սպասարկման սրահները
Տոկաեւը դու՞րս է մնում Պուտինի աշխարհաքաղաքական «պահունակից»
16:24
Fastex-ը կազմակերպել է Cerebrum Intellectus-ի առաջին շրջանավարտների հետ հանդիպումը
Միջանցքի հարցը Թուրքիայի օրակարգում է. այն չլուծած՝ Հայաստանի հետ կարգավորման չեն գնա
16:07
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Ուկրաինա զինվորականներ ուղարկելու պլաններ չկան
Հեղինակազարկված շարժում է և իր հետ հեղինակազրկում է եկեղեցուն
15:50
Ուկրաինան դժգոհ է F-16-ի օդաչուների պատրաստման տեմպերից
Ստո’ւմ ես, Վարդապետյան Աննա, ոչինչ չի արվում. որդեկորույս մայրերի բողոքի ակցիան
Սառույցով դույլ, բողոքի ակցիայի մի խումբ մասնակիցներ՝ կառավարության շենքի մոտ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի թագավորին
Եթե աղետի գոտում համաճարակ սկսվի, համակարգը պատրաստ է, եղել եմ այդ վայրերում, առայժմ խնդիր չկա
ԱԺ ուղարկած իմ բողոքին ընթացք չի տրվել. Անահիտ Ավանեսյան

Վիտալի Բալասանյանի շտաբը հասցրել է խախտում արձանագրել

Արցախում շարունակվում են նախագահական ընտրությունները: Մինչև օրվա երկրորդ կեսը բնակչության մասնակցությունն ընտրություններին շատ ակտիվ էր: Օրվա երկրորդ կեսից հետո, սակայն, ընտրողների հոսքը ընտրատեղամասեր նվազեց: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ստեփանակերտի ընտրական տեղամասերի ղեկավարներից ոմանք այդ պասիվությունը պայմանավորեցին տեղումներով:

«Անձրևը մի փոքր խանգարեց, բայց մենք դեռ հույս ունենք, որ ակտիվությունը կվերականգնվի»,- մեզ հետ զրուցում նշեց թիվ 16 ընտրական տեղամասի ղեկավար Աիդա Ավագյանը:

ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի բնակչության մի մասը մեծ սպասելիքներ ունի ընտրություններից, ասում են, որ իրենց ձայնը դարձյալ Բակո Սահակյանին են տվել: Մարդկանց մի մասն էլ նշում է, որ առանձանպես մեծ հույսեր չկան, որ ընտրություններն ինչ-որ դրական զարգացումներ են բերելու արցախցու կյանք: Մարդիկ դժգոհում են թանկացումներից, գործազրկությունից, զոհված զինծառայողների ընտանիքերը սպասում են պետության խոստացած բնակարաններին:

Ոմանք նշեցին, որ չեն հավատում, թե արդար ու թափանցիկ ընտրություններ են անցկացվելու: Ստեփանակերտի բնակիչները նշում են, որ հատկապես գյուղերում մինչև օրվա վերջ մի շարք խախտումներ կարձանագրվեն: «Մեկ է՝ իրանք իրանց ընտրելու են, ժողովրդի ձայնը չի անցնում»,- դժգոհեց Ստեփանակերտի բնակիչներից մեկը:

Միջազգային շուրջ 80 դիտորդներ՝ 21 տարբեր երկրներից, հետևում են Արցախի ընտրությունների ընթացքին: Առայժմ դիտորդները զերծ են մնում մեկնաբանություններ տալուց: Նրանք ընտրությունների ավարտին հանդիպելու են լրագրողներին:

Նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի շտաբը հասցրել է խախտում արձանագրել: Շտաբի պետ Էդուարդ Աղաբեկյանը տեղեկացրեց, որ Շահումյանի շրջանի գյուղերից մեկի ընտրատարածքում Բալասանյանի վստահված անձը նկատել է, որ տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Արմինե Հովհաննիսյանը 2 հոգու հետ քվեախուց է մտել: Այս խախտումը վստահված անձը նկարահանել է: Էդուարդ Աղաբեկյանի տեղեկացմամբ՝ Վիտալի Բալասանյանի վստահված անձանցից մեկի նկատմամբ նաև բռնություն է կիրառվել:

Լուսանկարը՝ PanARMENIANPhoto-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում