ԱՄՆ պետդեպարտամենտի հյուպատոսական ծառայությունների բյուրոն իր քաղաքացիներին է ներկայացրել թարմացված նախազգուշացում աշխարհի ամենավտանգավոր շրջանների մասին:
Նշվում է, որ ահաբեկչական կազմակերպությունները շարունակում են հարձակումներ ծրագրել Միացյալ Նահանգների վրա ու դրա սահմաններից դուրս: Այս մասին հայտնում է «Գոլոս Ռոսիին»:
Աշխարհի ամենավտանգավոր շրջաններ են համարվում Մերձավոր Արևելքն ու Աֆրիկան: Ամերիկացիների այցելությունների ամենաանցանկալի վայրեր են համարվում Եմենը, Ալժիրը, Քենիան ու Սոմալին, ընդ որում` վերջինիս նկատմամբ գործում է հետևալ խորհուրդը` չմոտենալ Սոմալիի ափերին 200 ծովային մղոնից ավելի:
Փաստաթղթում նաև ընդգծվում է, որ Արևմտյան Եվրոպայի երկրներում դեռ պահպանվում է հարձակման զոհ դառնալու հավանականությունը:








































