Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սաֆար Աբիևն այսօր ընդունել է Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մարկ Ֆիլիպ Հերթլինգին:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը: Վերջինիս հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկու երկրների միջև ռազմական համագործակցության հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանում առկա ռազմա-քաղաքական իրավիճակը:








































