Грузия Online-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի Երիտասարդական միության անդամները հարձակվել են Անթալիայում խարիսխ նետած ամերիկյան Abraham Lincoln ավիակրի անձնակազմի անդամների վրա:
Նշվում է, որ ամերիկացի հետևակայինները զբոսնելիս են եղել Անթալիայի հրապարակում, երբ նրանց են մոտեցել Թուրքիայի Երիտասարդական միության անդամները և սկսել ծաղրել նրանց, ապա նաև փորձել են ամերիկացիների գլխներին հագցնել պարկեր:
Մինչև Անթալիայից ամերիկյան ավիակրի մեկնումն թուրքական ոստիկանությունը ձեռնարկել է անվտանգության խիստ միջոցներ:
Հայտնի է, որ ամերիկացի գեներալ Դևիդ Պետրեուսը 2003 թվականին Հյուսիսային Իրաքում մի շարք թուրք զինվորների գլխներին հագցրել էր պարկեր, ինչից հետո Թուրքիայում շարունակ փորձում են նույնն անել այդ երկրում գտնվող ամերիկացի զինծառայողների նկատմամբ: Իր այդ արարքի համար Պետրեուսը Թուրքիայում հայտնի է որպես «պարկային գեներալ»:









































