Ռուսաստանում Սիրիայի դեսպան Ռիյադ Հադդադը հուլիսի 19-ին հերքել է այն լուրերը, թե նախագահ Բաշար Ալ-Ասադի կինը՝ Ասմա Ասադը, Մոսկվայում է,- հաղորդում է Interfax-ը:
«Դա միանգամայն սխալ տեղեկություն է: Պարոն նախագահի կինը չի տեղափոխվել Մոսկվա»,- հայտարարել է դիվանագետը՝ պատասխանելով գործակալության հարցին:
Բացի այդ, նա ասել է, թե իր տեղեկություններով՝ Ասադը նույնպես գտնվում է Դամասկոսում և ոչ թե Լաթաքիայում, ինչպես ավելի վաղ գրում էին ԶԼՄ-ները: Իր նման տեղեկության աղբյուրը դիավանագետը չի նշել:










































