Thursday, 11 06 2026
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել
Ոչ թե ինքնասպանություն է եղել, այլ՝ ամուսինները պատուհանից դուրս էին նետել
20:30
Կատարը դատապարտել է Իրանի հարձակումները Հորդանանի, Քուվեյթի և Բահրեյնի վրա
20:20
«Արարատ-Արմենիա»-ի պաշտպանը միացել է «Ալաշկերտ»-ին
Առաջիկա ժամերին հորդառատ անձրևներ կդիտվեն Հրազդան և Սևան քաղաքներում
Ովքեր են շնորհավորել Նիկոլ Փաշինյանին
19:50
Լիտվան հակամարտության ավարտից հետո զինվորականներ կուղարկի Հորմուզի նեղուցում առաքելության համար
ՊՆ-ում բարեփոխումները շարունակվում են. Պապիկյան
19:30
ԵՄ-ն առաջիկա գագաթնաժողովում կարող է հավանություն տալ Ուկրաինայի անդամակցության բանակցություններին. Կոշտա
Հաստատվել են արտահանման ծավալի փոխհատուցման նոր սահմանաչափեր

Օսկանյան. Ինչո՞ւ է այսքան կարևոր թե՛ ԼՂ-ում, թե՛ հաջորդ տարի ՀՀ-ում ազատ, արդար նախագահական ընտրությունների անցկացումը. Facebook

ԱԳ նախկին նախարար, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը Facebook-ի իր էջում գրել է.

Արցախում այսօր նախագահական ընտրություններ են: Լավ է, որ ընտրությունները ձևական չեն, և կա բավական լուրջ ընդդիմադիր թեկնածու: Հուսանք, որ կոպիտ խախտումներ և ընտրակեղծիքներ չեն լինի:

Ճիշտ է՝ ժողովրդավարությունը միայն ընտրություններով չի որոշվում, բայց ընտրությունները հասարակության և միջազգայաին հանրության համար ժողովրդավարության մակարդակի ամենատեսանելի և շոշափելի ցուցիչն են:
Դժբախտաբար, այսօր արդեն միջազգային ընկալման մեջ, ինչպես ցույց է տալիս Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցը, Արցախն ու Ադրբեջանը նույն մակարդակում են հայտնվել՝ ոչ ազատ երկրների շարքում: Արցախին վերաբերող ցուցիչի փոփոխությունը պայմանավորված է եղել նրանով, որ 2010թ. ԼՂՀ խորհրդարանական ընտրություններին ոչ մի ընդդիմադիր թեկնածու չի մասնակցել: Հայաստանը նույն այդ զեկույցներում անկախության սկզբներից դասվել է մասամբ ազատ երկրների շարքում, բայց վերջին տարիներին իր հավաքած բալերի տեսանկյունից անընդհատ նահանջ է արձանագրել և հասել է արդեն ոչ ազատ երկրների դասակարգման նախաշեմին:

Ինչու է այս ամենը կարևոր: Անկախ նրանից, թե մենք ինչպես ենք վերաբերվում Freedom House-ի և այլ միջազգային կազմակերպությունների գնահատականներին, փաստ է, որ խոշոր երկրներն ու միջազգային կազմակերպությունները Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի մասին կարծիք են կազմում ոչ թե մեր իշխանությունների հայտարարություններով և տեղական հեռուստատեսությունների ռեպորտաժներով, այլ հեղինակավոր միջազգային կազմակերպությունների զեկույցներով ու գնահատականներով:

Այսօր նաև փաստ է, որ Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացը փակուղում է:Բայցևայնպես, բանակցությունների հիմքում հաջողվել է ամրագրել հայկական կողմի համար մի շատ կարևոր սկզբունք՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Փակուղային նման իրավիճակները վտանգ են պարունակում, որ փակուղուց դուրս գալու ելքեր փնտրելիս միջազգային հանրությունը գնա այնպիսի ճանապարհով, որը կարող է սպառնալ այդ սկզբունքի գոյությանը: Հայկական դիվանագիտությունը ինքը փակուղուց դուրս գալու նախաձեռնությունը պետք է վերցնի՝ նպատակ ունենալով ոչ միայն պահպանել այդ սկզբունքի գոյությունը, այլև այն դնել նոր հարթության վրա:

Իրոք, այսօր մեր խնդիրը պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման հարթությունից նրա՝ արդեն ինքնորոշված լինելու փաստի միջազգային ճանաչման հասնելը: Դա անելու կարևորագույն նախապայմաններից մեկն այն է, որ Հայաստանն ու Արցախը ժողովրդավարացման չափանիշներով համեմատության եզրեր չունենան Ադրբեջանի հետ և այդ չափանիշներով իրական մասը կազմեն եվրոպական մեծ քաղաքակրթության:

Ահա նաև ինչու է այսքան կարևոր թե՛ Ղարաբաղում, թե՛ հաջորդ տարի Հայաստանում ազատ, արդար և մրցակցային նախագահական ընտրությունների անցկացումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում