Եվրամիության դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը խորապես ցնցված է Բուլղարիայում իրականացված ահաբեկչությունից, որի թիրախը դարձել են իսրայելցի զբոսաշրջիկները: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, Էշթոնը հայտարարել է, որ ահաբեկչության կազմակերպիչները և իրականացնողները պետք է գտնվեն:
Հիշեցնենք. երեկ երեկոյան Բուլղարիայի օդանավակայանում՝ Բուրգաս քաղաքի մոտ, մահապարտը ահաբեկչություն է իրականացրել, որին զոհ է գնացել 8, վիրավորվել՝ 37 մարդ: Պայթյունի ժամանակ իսրայելցի զբոսաշրջիկները դուրս էին գալիս ավտոբուսից՝ տեղավորելով իրենց ճամպրուկները: Զոհերը հիմնականում եղել են դպրոցի շրջանավարտներ, որոնք պետք է զորակոչվեին բանակ:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ահաբեկչության պատասխանատվությունը դրել է Իրանի վրա:









































