Արցախի բնակչության 26.2 տոկոսն արդեն կատարել է իր քաղաքացիական պարտքը: ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց ընտրության վերաբերյալ առաջին տվյալները:
Ըստ այդմ` ժամը 11:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 25 908 մարդ: Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում քվեարկել է 8070 մարդ, որը կազմում է ընտրողների 22.0 տոկոսը: Երևանում տեղակայված ընտրատեղամասում արդեն քվեարկել է 99 ընտրող:
Ընդհանուր առմամբ գործում է 274 ընտրատեղամաս: