Վրացական լրատվամիջոցները հաղորդում են, որ առաջիկա օրերին Հարավային Օսիայի վարչապետի պաշտոնում նշանակվելու է Վլադիսլավ Գասումյանովը:
Նա 2009-ին զբաղեցրել է ՌԴ նախագահի արտերկրի հետ միջռեգիոնալ և մշակութային կապերի վարչության ղեկավարի տեղակալի պաշտոնը և համարվում է Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինի մերձավորներից:
Գասումյանովի նշանակումը փորձագետները կապում են Հարավային Օսիայի նախագահի` աշնանը կայանալիք ընտրությունների հետ:
Ներկայիս նախագահ Էդուարդ Կոկոյտին հայտարարել է, որ չի պայքարելու պաշտոնի համար, քանի որ դա արգելված է սահմանադրությամբ:
Եվ Վրաստանում կարծում են, որ այս պայմաններում Մոսկվան ցանկանում է հարավօսական իշխանության անցումը իրականացնել առանց ցնցումների: