Իսպանական մամուլի տեղեկացմամբ` Մադրիդի «Ռեալ»-ի նախկին կիսապաշտպան Ֆիգուն կարծում է, որ թիմի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն կարող է ստանալ «Ոսկե գնդակ»-ը:
Հիշեցնենք, որ մրցանակի հիմնական թեկնածուների թվում նշվում են նաև Իկեր Կասիլյասը, Չավին, Անդրես Ինյեստան և Լիոնել Մեսսին:
«Ռոնալդուն արժանի է այդ մրցանակին: Նա հիանալի մրցաշրջան է անցկացրել: Բայց սա, իհարկե, սուբյեկտիվ կարծիք է: Քվեակությանը շատերն են մասնակցում»,- նշել է Ֆիգուն:






































