Բուրկինա Ֆասոյում (Արևմտյան Աֆրիկա) ազատվել է իտալուհի պատանդ Ռոսելլա Ուրրոն: Այս մասին հայտնում են տեղի տեղեկատվական գործակալությունը` հղում անելով Իտալիայի ներքին գործերի նախարար Ջուլիո Տերցի դե Սանտ Ագաթային:
Իտալական բարեգործական «Ժողովուրդների զարգացման կոմիտեի» աշխատակից, մասնագիտությամբ պատմաբան-արաբագետ Ուրրոն իր երկու իսպանացի գործընկերների հետ պատանդ էր վերցվել «Ալ-Քաիդա»-ի զինված խմբավորման անդամների կողմից 2011 թ. հոկտեմբերի 23-ին Հարավային Սահարայի ալժիրյան փախստականների ճամբարից:
«Ուրրոյի գործը դարձել է մեր կանանց խիզախության և հերոսականության խորհրդանիշը, որոնք աշխատում են մոլորակի ամենաթեժ կետերում»,- ընդգծել է Իտալիայի ԱԳՆ ղեկավարը:
Իսպանացի մասնագետներ Այոնա Ֆերնանդես դե Ռինկոնի և Էնրիկո Գոնյալոնսի հետ 30-ամյա նախկին պատանդը այսօր կհասցվի Բուրկինա-Ֆասոյի մայրաքաղաք` Ուագադուգու քաղաք:
Ահաբեկիչների մոտ դեռ մնում է մի իտալացի պատանդ` ինժեներ Ջովաննի Լո Պորտոն, որին թալիբները գերի էին վերցրել Պակիստանում գերմանացի մի կամավորի հետ:










































