Sunday, 21 06 2026
ՑԱԽԱԼ-ը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ին 170 մլն դոլար փոխանցած ահաբեկիչների
Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
17:10
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը
ՌԴ-ում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա, վնասվածքներ հասցրել մի քանի երեխայի
Ավտովթար՝ Մուղնիում․ կան 1 զոհ, 6 վիրավոր
16:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին
16:10
Կլինեն քառակողմ բանակցություններ․ Իրանի ԱԳՆ
Այսուհետ հայ ուսանողները կարող են սովորել Վիեննայի Բեթհովենի անվան կոնսերվատորիայում
15:50
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնին սպառնում է ազատազրկում
Իրանական կղերապետությունը սպառվել է. տարածաշրջանում կձևավորվի երեք բևեռ
15:30
«Շրեկ 5»-ը վերադառնում է 16 տարվա դադարից հետո
Ժամանակն է մեկընդմիշտ լուծելու այն ուժերի հարցը, որ ազգային անվտանգության սպառնալիք են
15:10
Քիչ հայտնի նկարը կարող է աճուրդում վաճառվել մինչև 5,2 մլն դոլարով
Վաշինգտոնը Նաթանյահուին «դուրս» է գրել, ի՞նչ կտան իրանա-ամերիկյան «տեխնիկական» բանակցությունները
14:50
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
14:10
ԱԹՍ-ների հարվածներ Կերչին և «Կավկազ» նավահանգստին․ կան զոհեր
Կարճամետրաժ ֆիլմերի փառատոն՝ Երևանում և Գյումրիում
13:50
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները բանակցությունների համար ժամանել են Բյուրգենշտոկ
Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ
13:30
Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer
Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը

Փուչիկների պայթյունի պատասխանատուն 54-ամյա Սերոբ Բոզոյանն է. մամուլ

«2012 թվականի խորհրդարանական ընտրությունները պատմության մեջ ամրագրվեցին Հանրապետության հրապարակում փուչիկների պայթյունի հետևանքով բռնկված հրդեհով: Ամիսների տքնաջան աշխատանքը մի քանի վայրկյանում, բառի բուն իմաստով, հօդս ցնդեց մոտ յոթ հազար փուչիկի պայթյունի տեսքով: Երկրի նախագահի ղեկավարած կուսակցության քարոզչական եզրափակիչ համերգի մասին լուրը հատեց երկրի սահմանները, միջազգային լրատվամիջոցներով լուսաբանվեց ընտրության շեմին պայթած «նաֆսի» տեսքով»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.

«Ողջ աշխարհին հայտնիմանուկ հանդիսատեսի կյանքի հաշվին՝ մեծաքանակ փուչիկները լիցքավորելով մեթան գազով, որի պայթյունի հետևանքով կարող էին լինել նաև զոհեր: Սովորաբար փուչիկները լիցքավորում են հելիում տեսակի գազով, ինչն անվնաս է, բայց համեմատաբար թանկ: Հիշեցնենք, որ այս պայթյունի հետևանքով 150 հոգի տարբեր աստիճանի այրվածքներ էին ստացել, կային տուժածներ, ովքեր հրաշքով փրկվեցին: Արտասահմանից բժիշկներ բերեցին՝ խոր վնասվածքները պլաստիկ վիրահատելու և այրվածքները բուժելու համար: Նշենք, որ բռնկված հրդեհի վտանգավորությունը հատկապես փուչիկների մեծ քանակով էր պայմանավորված, ինչով էլ ՀՀԿ-ն որոշել էր զարմացնել հայ հանրությանը:

Ինչևէ, մայիսի 4-ից մինչ օրս շարունակվում է նախաքննությունը, և միայն երեկ է հայտնի դարձել մեղադրյալի ով լինելը: Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննչական բաժնի պետ Արսեն Այվազյանը մեզ հետ զրույցում ասաց, թե այդ գործով մեղադրանք է առաջադրվել Սերոբ Բոզոյանին` Քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը) 2-րդ մասով (Վնաս պատճառել երկու կամ ավելի մարդկանց առողջությանը):

Երեկ մեղադրյալ Սերոբ Բոզոյանի նկատմամբ, որպես խափանման միջոց, կիրառվել է ստորագրությամբ չբացակայելը: Արսեն Այվազյանը սահմանափակվեց այսքանով: Սակայն ավելի ուշ մեզ հաջողվեց պարզել, որ Սերոբ Բոզոյանը 54 տարեկան է և զբաղվում է փուչիկների լիցքավորմամբ: Կազմակերպություն չունի և ինքն է անձամբ ընդունում պատվերներ: Որոշ տեղեկությունների համաձայն` նա փոքրաթիվ պատվերներ է ընդունում, ինչից կարելի է ենթադրել, որ իշխանության պատվերի գայթակղությանը դժվարացել է դիմադրել: Ամեն դեպքում, առայժմ մեղադրվում է Բոզոյանը: Ինչպես տեսնում եք, իշխող կուսակցության ներկայացուցիչներից ոչ մեկին մեղադրանք չի առաջադրվել՝ այն դեպքում, երբ նրանք են փնտրել ու գտել էժան փուչիկի աղբյուրը և շատ էլ լավ տեղյակ են եղել, որ կրակի դեպքում կարող էր հրդեհ բռնկվել»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում