Պատասխանելով «ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե արդյոք գործող նախագահ Բակո Սահակյանի կողմից ընտրակաշառք բաժանվե՞լ է Արցախի ընտրողներին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը հայտնել է.
«Ընտրակաշառքը եղել է քաղաքացիների տների վերանորոգման, փողոցների վերանորոգման տեսքով: Մենք տեղեկություններ ունենք, որ տաքսի ծառայության աշխատակիցների մեքենաները գազ են լցրել, ասել են՝աշխատե՛ք, եկամուտը ձեզ պահեք…»:
«Խոսելով իր ընտրվելու հնարավորությունների մասին՝ Վ. Բալասանյանն ասաց. «Ես ամեն ինչ արել եմ, կռվել եմ, պայքարել եմ իմ ժողովրդի համար: Կարծում եմ ժողովուրդը ճիշտ ընտրություն կանի, ինչքան Էլ որ ուրիշ քայլեր ձեռնարկեն: Վստահ եմ, որ կհաղթեմ»:








































