Թուրքական իշխանությունները կարծում են, որ ՄԱԿ ԱԽ-ում Սիրիիայի իրադրության քննարկաման հարցում հնարավոր է արդյունքի հասնել հիմնվելով Ժնևում ձեռք բերված պայմանավորվածությունների վրա:
Համապատասխան հայտարարություն, ինչպես փոխանցում են համացանցային ԶԼՄ-ները, արել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիպ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյուննքների հիման վրա: Էրդողանը նեթադրում է, որ արդյունքի հասնել հնարավոր է «հենց Ժնևում ընդունված որոշումների շրջանակում: Վարչապետը հավելել է, որ Սիրիայի ճակատագիրը պետք է որոշվի բացառապես երկրի ժողովրդի կողմցի:
Իր հերթին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտրարել է, որ Մոսկվան ողջունում է Ժնևոմ ընդունված որոշումների Թուրքիայի կողմից աջակցությունը:
Նշենք, որ ՄԱԿ ԱԽ արևմտյան երկրները պատժամիջոցների սպառնալիքով բանաձև են պատրաստում, որն ուղղված կլինի սիրիական ղեկավարության դեմ:
Իր հերթին Ռուսատանն ու Չինաստանը պատժամիջոցների դեմ են հանդես գալիս: Սպասվում է, որ այդ երկրները կարգելափակեն պատժամիջոցների բանաձևը:






































