Արագ քնի ժամանակ որոշ կմախքային մկաններ կաթվածահար են լինում, որպեսզի մարդուն զերծ պահեն հնարավոր վնասվածքներից:
Գիտնականների այս նոր հայտնագործությւունը կօգնի ավելի լավ հասկանալ քնի խանգարման բնույթը, այդ թվում նարկոլեպսիայի, քնի մեջ ատամները սեղմելու և արագ քնի փուլում խանգարումներն ուսումնասիրելու համար:
Խո քնի ընթացքում մարդը երազներ է տեսնում: Այդ ընթացքում գործում են աչքի խնձորակները շարժող և շնչառության համար պատասխանատու մկանները, սակայն մնացած բոլոր մկանները անգործության են մատնված՝ հավանաբար, որպեսզի մարդուն զերծ պահեն հնարավոր վնասվածքներից:







































