Վաղը` հուլիսի 19-ին, «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնն իր «Հանդիպում արվեստի հետ» շարքը կնվիրի հայ անվանի կինոդերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, հայ կինոմատոգրաֆիայի հիմնադիր, ՀՀ ժողովրդական արտիստ (1935թ.) Համո Բեկնազարյանին (1892-1965թթ.):
«Համո Բեկնազարյան-120» խորագրով միջոցառմանը կցուցադրվի ռեժիսորի «Անահիտ» ֆիլմը (1947թ., 67ր.), ծրագրի համակարգողն է Մելիք Կարապետյանը:
Կներկայացվեն նաև Ալեքսեյ Դանդուրյանի`«Անահիտ» ֆիլմի համար ստեղծված հագուստի ձևավորումների լուսանկարները (Ազգային պատկերասրահի գիտաշխատող Սեդա Խանջյան):
Միջոցառման մուտքն անվճար է, սկիզբը` ժ. 19.00-ին:









































