Կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին հայտարարեց, որ իր համար թիմային հաջողությունը կաևոր է անհատական մրցանակներից.
«Չեմ պատրաստվում անցած մրցաշրջանում իմ խփած գոլերի քանակը գերազանցելու փորձեր կատարել: Իմ գլխավոր նպատակը թիմի հետ տիտղոսներ նվաճելն է: Դա մեր թիմի առաջադրանքն է:
Ես ձգտում եմ ամեն տարի ավելի հաջող խաղալ և կատարելագործել խաղային որակներս: Ես դա անում եմ թիմակիցներիս օգնությամբ»,- հայտարարել է Մեսսին, ով անցած մրցաշրջանում խփել է 73 գոլ:








































