18 ամիս շարունակ նվիրատվություններից գրեթե ամբողջությամբ զրկված լինելուց հետո, WikiLeaks-ը հայտարարել է, որ գտել է նոր եղանակ, որը թույլ է տալիս, կրեդիտային քարտերի միջոցով նվիրատվություններ ստանալ: Ինչպես նաև Իսլանդիայում Visa-ի նկատմամբ իրավական հաղթանակ տանելուց հետո, խումբը այլևս չի անհանգստանում, որ քարտային ընկերությունները կարող են դադարեցնել իր կայքում վճարումներ ընդունելը:
Forbes-ը հաղորդում է, որ այսօր WikiLeaks-ը լրատվամիջոցներին ուղղված հաղորդագրության մեջ գրել է, որ Net Neutrality-ի պաշտպանության հիմնադրամը համաձայնել է ընդունել նվիրատվությունները WikiLeaks-ի փոխարեն և խումբը կարող է վճարումները ստանալ ֆրանսիական վճարումների քարտային համակարգի` Carte Bleue-ի միջոցով: Ֆրանսիական համակարգը կկանխի, որ Visa-ն և MasterCard-ը արգելափակեն վճարումները, ինչպես դա նրանք անում էին նախկինում:










































