Սիրիայում այսօր առավոտյան իրականացված ահաբեկչության հետևանքով ծանր վիրավորվել և մահացել է Սիրիայի ներքին գործերի նախարար Մուհամմադ Ալ-Շաարը:
Սիրիայում զոհված բարձրաստիճան պաշտոնյաների թիվը հասել է 4: Ավելի վաղ հաղորդվում էր, որ զոհվել են երկրի պաշտպանության նախարար Դաուդ Ռաջիհան և նրա տեղակալը՝ նախագահ Բաշար Ալ-Ասադի փեսա Ասեֆ Շաուկատը, պաշտպանության նախկին նախարար Հասան Ալ-Թուրքմանին:










































