Monday, 08 06 2026
Հայաստանն ընտրել է ժողովրդավարական ուղին. Լատվիայի նախագահ
ԿԸՀ-ն ամփոփել է 2005 տեղամասի արդյունքները
Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Ստամբուլ
Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է. Պապոյան
10:30
Սի Ծինփինը ժամանել է Հյուսիսային Կորեա
Սպասվում է անձրև
Լարսը բաց է
Մոսկվան չարյաց փոքրագույնը ստացավ ՀՀ խորհրդարանում. առաջիկայում ռուսական ճնշումները կթուլանան
Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ազնիվ է ՌԴ-ից եկածին տանել վարժանքի. եթե մեր բախտը որոշելու իրավունք ունի, պարտականություն էլ ունի
Գորիս-Կապան ճանապարհին «Jeep»-ը գլորվել է ձորը. կա 4 զոհ
09:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
09:10
Իսրայելը հարվածել է Իրանում գտնվող ռազմական թիրախներին
Երևանը զգուշավոր է, բայց ոչ՝ հակառուս. Մոսկվայի քայլերը անհամաչափ են
08:50
Ֆիլիպիններում 7.8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել
Հետընտրական զարգացում չի կարող լինել․ Քոչարյանը, Ծառուկյանը, Կարապետյանը նստելու են բանտ․ վարչապետ
Կարևորվել է գենդերազգայուն բնապահպանական գործողությունների առաջմղումը և Ռիոյի կոնվենցիաների միջև համագործակցության ու փոխլրացման ամրապնդումը
Բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը թույլ տա թպրտալ․ Փաշինյան
1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Միանձնյա կառավարման մանդատը ավելի արդյունավետ կիրացվի, եթե կառավարությունը «միանձնյա որոշումներ չկայացնի»
Ամփոփվել են 1354 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
10 րոպե առաջ ոչ պաշտոնապես զրուցել եմ Մակրոնի և Կոբախիձեի հետ․ վարչապետ
1299 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Քրեական օլիգարխիայի ունեզրկումը պետք է շատ արագ տեմպերով տեղի ունենա․ Փաշինյան
1067 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Ընտրությունների արդյունքում հաղթել է ՔՊ-ն, որը միանձնյա կձևավորի կառավարություն․ վարչապետ
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է

Արմեն Գևորգյանն ընդունել է ՀԲ պատվիրակությանը

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը` Հայաստանին տրամադրվող Երրորդ զարգացման քաղաքականության գործառնության եռամյա փաստաթղթի աշխատանքային խմբի ղեկավար Սուլեյման Կուլիբալիի գլխավորությամբ:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հանդիպման նպատակն էր քննարկել հայկական կողմի առաջարկությունները, որոնք ՀՀ կառավարությունը որպես առաջնահերթություն է տեսնում և նպատակահարմար է գտնում ներառել բարեփոխումների քաղաքականության հաջորդ ծրագրում:

Փոխվարչապետը ողջունելով հյուրին, նշել է, որ կարևոր առաքելությամբ է Հայաստան ժամանել, քանի որ անդրադարձ է կատարվում Հայաստանի և համայնքների համար էական նշանակություն ունեցող հիմնախնդիրների: Ա. Գևորգյանը հատկապես կարևորել է, որ ՀԲ աջակցությամբ իրականացված ծրագրերը ուղղվել են մարզերում, համայնքներում ենթակառուցվածքների զարգացմանը և ընդգրկել են կենսական նշանակության ոլորտներ:
Աշխատանքային խմբի ղեկավար Սուլեյման Կուլիբալին ներկայացրել է ծրագրի հիմնական ուղղությունները` նշելով, որ զարգացման քաղաքականության այս շարքը ևս կօժանդակի ՀՀ կառավարության առաջնահերթ բարեփոխումների փաթեթներին` միտված Հայաստանի մրցունակության բարձրացմանը: Ծրագրում, մասնավորապես`առաջարկվում է օժանդակել Հայաստանին` խթանելու արտահանման աճը, աջակցել հարկային վարչարարության բարեփոխումներին, բիզնես միջավայրի բարելավմանը և օժանդակություն ցուցաբերել` ապահովելու Հայաստանում տարվող սոցիալական քաղաքականության կայունությունը:

Հանդիպմանը քննարկվել է բարեփոխումների շարքում խմելու և ոռոգման ջրամատակարարման բարեփոխումները ներառելու հնարավորությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել կատարել ուսումնասիրություն համակարգի պահանջների, կարիքների վերաբերյալ, կատարել ուսումնասիրություն Երևանում և համայնքներում խմելու ջրի սակագնային միասնականացման վերաբերյալ, որից հետո ըստ կարիքների դրանք ներառել Երրորդ զարգացման քաղաքականության գործառնության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում