Թուրքական Vatan թերթի փոխանցմամբ՝ Դիարբեքիրի նահանգապետ Մուսթաֆա Թոփրաքը կազմակերպել է ցայժմ Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) ֆինանսական աղբյուրները կտրելու ուղղությամբ անցկացված ամենամեծ օպերացիան:
Նշվում է, որ PKK-ի եկամտի հիմնական աղբյուրը թմրանյութերի վաճառքն է, որի դեմ էլ ուղղվել է այս օպերացիան: Այն անցկացվել է Դիարբեքիրի նահանգի միանգամից 15 գյուղերում տեղական ժամանակով ժամը 04.00-ին: Դրան մասնակցել է 1700 անվտանգության աշխատակից (զինծառայողներ, հատուկջոկատայիններ, ժանդարմներ, գյուղական պահապաններ), ինչպես նաև 16 զրահամեքենա, 4 ուղղաթիռ:
Թոփրաքը խոստացել է օպերացիայի արդյունքների մասին հայտնել դրա ավարտից հետո:








































