Քեթի Հոլմսն ու նրա 6-ամյա դուստր Սուրին ավտովթարի են ենթարկվել: People-ի տվյալներով՝ Քեթին երեխային վերցրել է Չելսիի շրջանում գտնվող մարզական դպրոցից, որից հետո ճանապարհին նրանց Mercedes-ին կողային հարված է հասցրել աղբատարը: Դերասանուհին և երեխան գտնվել են հետևի նստելատեղին: Նրանք չեն տուժել: Մեքենան ոչ մեծ վնաս է կրել:
Հոլմսը ավտովթարի է ենթարկվել վերջին շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ անգամ: Անցած ուրբաթ նրա մեքենան նույնպես հայտնվել էր ՃՏՊ-ի կենտրոնում: Պատճառը պապարացիներն էին, որոնք հետևելով դերասանուհուն՝ մխրճվել էին նրա մեքենան:
Հունիսի վերջին՝ Թոմ Կրուզի հետ 5 տարվա համատեղ կյանքից հետո, Քեթի Հոլմսը անսպասելի կերպով ապահարզանի փաստաթղթեր ներկայացրեց դատարան: Զույգը կարողացավ արագ կարգավորել բոլոր հարցերը: Կրուզը համաձայնեց երեխայի խնամակալությունը հանձնել Հոլմսին՝ պայմանով, որ կինը չի սահմանափակի իր շփումը Սուրիի հետ:









































