Ադրբեջանում Թուրքմենստանի դեսպան Տոյլ Կոմեկովը այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ երկու երկրները ունեն էներգառեսուրսների վրա հիմնված շատ նման տնտեսություններ: Ըստ դեսպանի` երկու երկրները պետք է իրենց պոտենցիալների իրացման համար վճռականություն դրսևորեն: Դեսպանի խոսքերը փոխանցում է Regnum-ը:
Ներկայումս Թուրքմենստանն ու Ադրբեջանը նախատեսում են տրանսկասպյան խողովակաշար կառուցել, որով թուրքմենական գազը պետք է հասցվի Ադրբեջան, որտեղ այն միանալու է Nabucco գազատարին: Սակայն գործընթացին խոչընդոտում է Իրանը, որի կարծիքով խողովակաշար չի կարող կառուցվել, քանի դեռ հստակեցված չէ Կասպից ծովի կարգավիճակը: