Դամասկոսում ուժեղանում են մարտերը կառավարական զորքերի և ընդդիմության ուժերի միջև,- հաղորդում է BBC-ն:
Համացանցում տեղադրված տեսագրություններում երևում են հրդեհով բռնկված զորամասերը:
Հաղորդվում է, որ գիշերը փոխհրաձգության ձայներ են լսվել Դամասկոսի հարավային մասում: Ապստամբները հայտարարում են, որ լայնածավալ հարձակում են սկսում մայրաքաղաքի վրա: Կառավարական ուժերը չեն հաստատում այն տեղեկությունները, որ մայրաքաղաքը լայնածավալ հարձակման է ենթարկվում:
ԱՄԿ-ի Անվտանգության խորհուրդը պատրաստվում է չորեքշաբթի քվեարկություն անցկացնել Սիրիայում ճգնաժամի դադարեցման միջոցառումների բանաձևերի շուրջ:








































