Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը ժամանել է Ռուսաստան՝ տարբեր խնդիրների շուրջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ վարելու համար:
Այդ հանդիպումը Կրեմլում մեկնարկել է Թուրքիայի ժամանակով ժամը 14.00-ին: Հանդիպմանը Էրդողանը կարևորել է Ռուսաստանի հետ ատոմային նախագծերի ժամանակին իրագործումը: Պուտինն իր հերթին հայտարարել է, որ էներգետիկ ոլորտում երկու երկրների միջև համագործակցությունը բավական արդյունավետ է:
Պուտինը նկատել է, որ երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալն աճել է 25 տոկոսով՝ հասնելով գրեթե 34 միլիարդ դոլարի:
Հանդիպումից առաջ նշվում էր, որ կողմերի ուշադրության կենտրոնում են լինելու սիրիական վերջին զարգացումները:










































